Կարեն Կարապետյանը սկիզբ է դրել ֆեյք-օրակարգի
Բլոգոսֆերա
Կարեն Կարապետյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո սկիզբ է դրվել նոր ֆեյք-օրակարգի, որը նպատակ է հետապնդում արհեստական հակասություններ և տարաձայնություններ ստեղծել նախագահի և վարչապետի միջև, հիմնականում շահարկելով այն խնդիրը, թե 2018 թվականին Կարեն Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում:
Սա մտացածին և կեղծ օրակարգ է, քանզի ակնհայտ երևում է, որ նախագահը կատարել է դերերի և ֆունկցիաների բաշխում՝ իրեն վերապահելով մեր պետության անվտանգության, արտաքին քաղաքականության գերակա խնդիրները, իսկ վարչապետին՝ բացարձակ լիազորություներ՝ տնտեսական կյանքի կառավարման հարցում: Այս բաժանումը արտացոլվեց նաև ՀՀԿ նախընտրական գործընթացում, երբ նախագահը ՀՀԿ-ի կարգախոսի՝ անվտանգության, իսկ վարչապետը՝ նույն կարգախոսի առաջընթացի պատասխանատուներն էին:
Իրականում ամեն բան շատ պարզ է. Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական էլիտայի առաջնորդը, ով հնարավորություն է տվել Կարեն Կարապետյանին՝ վարչապետի պաշտոնում ծառայել մեր պետականությանը, և եթե պարոն Կարապետյանը ակնառու և հասարակության բոլոր շերտերին հասկանալի տնտեսական հաջողություններ արձանագրի, ապա կարող է 2018 թվականից հետո ևս զբաղեցնել վարչապետի պաշտոնը, իսկ եթե ձախողի, կարծում եմ, առանց որևէ միջնորդությունների կամ պահանջի, ինքը կհրաժարվի պաշտոնավարել:
Ի դեպ, ցանկացած վարչապետի ձախողում՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ձախողումն է, հետևաբար, մենք պետք է հաջողություններ մաղթենք գործող վարչապետին՝ փորձելով աջակցել նրան դուրս բերել Հայաստանի տնտեսությունը՝ իր իսկ ձևակերպած՝ շատ ծանր վիճակից:
Գրառումը՝ Մենուա Հարությունյանի


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը