ԿԸՀ-ն մերժեց ԵԼՔ դաշինքի դիմումը
Քաղաքական
ԿԸՀ-ն մերժեց ԵԼՔ դաշինքի դիմումները, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ՀՀԿ գրանցումը մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին։
Դաշինքը ԿԸՀ էր ներկայացրել երկու դիմում, որոնցից առաջինը պահանջում է անվավեր ճանաչել ՀՀԿ գրասենյակի գրանցումը, իսկ երկրոդը պահանջում է ընդունել օպերատիվ որոշումներ՝ կասեցնելու ընտրական իրավունքի հնարավոր խախտումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որոշումը ներկայացնելիս նշեց՝ ներկայացված դիմումում և վկայի ցուցմունքներում չկար ապացույց, որ ՀՀԿ շտաբում հնարավոր ընտրողներին տրամադրվել են քվեաթերթիկներ, որոնք եղել են ԿԸՀ-ի կողմից ՏԸՀ-ներին տրամադրած քվեաթերթիկներից:
Նրա խոսքով, խախտումների մասին ապացույցներ, որոնց հիման վրա ՀՀԿ-ի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել, ձեռք չբերվեցին։
«ԵԼՔ դաշինքի դիմումը ՀՀԿ-ի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով Վարչական դատարան դիմելու մասին մերժել, իսկ ընտրակաշառք բաժանելու հայտարարության մասով դիմումը կից փաստաթղթերով ուղարկվել է Գլխավոր դատախազություն», - հայտարարեց Տ.Մուկուչյանը։
ԿԸՀ որոշումը կարող է բողոքարկվել Վարչական դատարան մինչև մայիսի 13-ը ժամը 18։00։
Հիշեցնենք, որ ԵԼՔ-ը դիմել էր ԿԸՀ՝ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրանցումը ուժը կորցրած ճանաչելու հայցով։ ԿԸՀ-ն մերժեց ԵԼՔ դաշինքի դիմումը՝ Երևանի ավագանու ընտրություններին Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը:
ԵԼՔ դաշինքը երկու դիմում էր ներկայացրել, որոնցից մեկն էլ երեկ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի արձանագրածի հիման վրա: Նրանք տեսանյութ էին հրապարակել, որտեղ Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբում, ընտրակաշառք է բաժանվում և կան քվեաթերթիկ հիշեցնող թղթեր: Երկրորդ դիմումով ԵԼՔ-ը պահանջում էր, որ ԿԸՀ-ն դիմի ոստիկանություն, որպեսզի հնարավոր խախտումները բացառելու համար սահմանվի հերթապահություն ՀՀԿ-ի նախընտրական շտաբերում:
ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ որպես վկա քննվել էր «Հայկական ժամանակ» թերթի լրագրող Աննա Զախարյանը: Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ վկայի ցուցմունքներում չկար ապացույց, որ ՀՀԿ շտաբում հնարավոր ընտրողներին տրամադրվել են քվեաթերթիկներ, որոնք եղել են ԿԸՀ-ի կողմից ՏԸՀ-ներին տրամադրած քվեաթերթիկներից: Տիգրան Մուկուչյան պարզաբանեց, որ քվեաթերթիկները եղել են քարոզչական բնույթի նյութեր:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը