«Ժողովուրդ»․ Տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում. Արամ Կարապետյան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը համոզված է, որ Հայաստանում կուսակցական կառավարում գոյություն չունի: «Ինչքան էլ Սերժ Սարգսյանը փորձի ցույց տալ, թե՝ տեսեք, գործադիր մարմին է հավաքվում, ինչ-որ որոշումներ են կայացվում, խորհրդին են ներկայացնում, այդպիսի դեպք չեք հիշի, որ որեւէ մեկը Սերժ Սարգսյանի կարծիքին դեմ է եղել, կամ ինչ-որ դեպք չեք հիշի, որ որոշումները նախօրոք հայտարարվեն,- ասել է նա՝ հավելելով,- տոտալիտար կառավարման համակարգ է, հիմա ո՞ւմ աչքին են թոզ փչում»: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիային, Կարապետյանի կարծիքով՝ ավելի շատ արվել է քարոզչական նպատակներով, քան կառավարման համակարգի մեջ ինչ-որ բան փոխելու համար: «Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր հասկանում են այս իշխանության, այսպես կոչված, հոգին եւ թալանի մոլուցքը, չեն գնում համագործակցության»,- ասել է նա»:
Ավելի մանրամասն' թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը