Աշխարհով մեկ կրիպտովիրուսի համաճարակ է՝ բրիտանական հիվանդանոցներից մինչեւ ռուսաստանյան ոստիկանություն
Հասարակություն
ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Աշխարհով մեկ կրիպտովիրուսի համաճարակ է, բրիտանական հիվանդանոցներից մինչեւ ռուսաստանյան ոստիկանության կոմպերը ֆայլերը կոդավորել է, փող է ուզում։ Ասածս ինչ է։ Եթե ուզում եք այս խրախճանքի մասը լինեք, անպայման.
- բոլոր անծանոթ հիմար նամակները բացեք
- ինչքան ֆայլ կա մեջը, հատկապես, զիպ արած, քաշեք ու բացեք
-եթե ուզում է ծրագիր տեղադրի կոմպի մեջ, անպայման թույլ տվեք ու հետեւեք, որ նորմալ ինստալյացիա լինի
- եթե վորդ կամ էքզել ֆայլ է ուզում մակրոս միացնի, իհարկե, թույլ տվեք
Իսկ եթե ուզում եք մնալ չվարակված հարիֆ, ապա վերոհիշյալը մի արեք։ Բացի դրանից.
- թարմացրեք Վինդոուզ, քանի որ վերջին ապդեյթը էս վիրուսից փրկում է
- ավելի լավ է անցեք Վինդոուզից Լինուքսի կամ Խնձորի։
Հարե Ռամա


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը