Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կարեն Կարապետյանի նոր կարգավիճակը...

Վերլուծական

Այսօր իշխանական կուլիսներում առկա թիվ մեկ հարցն է՝ ով՝ ում. Կարեն Կարապետյա՞նը կփոխի կոալիցիան, այսինքն՝ փաստացի՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը, թե՞ Սերժ Սարգսյանը՝ Կարապետյանին: Այն, որ խնդիրը հենց այդ համատեքստում է, կամ դա է խնդրի առանցքը, ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում խոստովանել է նաեւ Կարեն Կարապետյանը, վարչապետ մնալու ցանկության վերաբերյալ հարցին պատասխանելով, թե երբեք չի երազել վարչապետ լինելու մասին եւ իր երազանքը Հայաստանում փոփոխությունների հասնելն է, ոչ թե իշխանության:

Այդպիսով, Կարապետյանը բավական թափանցիկ սահմանել է խնդիրը՝ կամ Հայաստանում իր միջոցով իրականացվում է իշխանափոխություն, կամ իշխանությունը վերարտադրվում է կոալիցիայի միջոցով: Ի վերջո, պարզ է, որ կոալիցիան ուղղված է հենց Կարապետյանի վարչապետության դեմ, իհարկե՝ 2018-ից հետո: Ավելին, կոալիցիայի այդ նպատակակետը բավականին թափանցիկ ակնարկով մատնանշել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով ստորագրմանը հաջորդած ճեպազրույցի ընթացքում արձանագրեց 2016-ի ստորագրման համեմատ 2017-ին այլ վարչապետի ներկայությունը: Ակնարկը, իհարկե, բազմիմաստ է, ենթակա տարաբնույթ մեկնաբանության, բայց այդ շարքում անկասկած նաև այնպիսին, որը ենթադրում է նախազգուշացում Կարեն Կարապետյանին: Նոր հուշագիրը ստորագրվում է էլի քաղաքական առանձնահատուկ իրավիճակում, եւ ՀՀԿ-ն վերստին դրա անհրաժեշտությունը չուներ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն ստացել է բավարար թվով պատգամավորական մանդատներ՝ Ազգային ժողովում իր գիծն առաջ տանելու համար, եւ այս առումով՝ ՀՅԴ-ի մի քանի մանդատները ՀՀԿ-ի համար քվեարկությունների ժամանակ որոշիչ չեն:

Ըստ ամենայնի՝ ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանը, ՀՅԴ-ին նախարարական մի քանի պորտֆելներ նվիրում է 2018 թվականի քաղաքական վճռական իրադարձության համատեքստում. հայտնի է, որ Հայաստանը հենց այդ ժամանակ է ամբողջապես անցնելու խորհրդարանական կառավարման համակարգին, ավարտվելու է ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի ժամկետը, նվազելու են նախագահի լիրազորությունները, պետության փաստացի ղեկավարը դառնալու է վարչապետը: Այդ պաշտոնին հավակնում է Սերժ Սարգսյանը: Չնայած Սերժ Սարգսյանը բաց տեքստով այդ մասին չի հայտարարել, սակայն նրա խոսափող հանդիսացող ՀՀԿ-ականները (օրինակ, Էդ. Շարմազանովը) մի քանի անգամ հասկացրել են դա: Օրերս գործող վարչապետ Կարեն Կարապետյանը Ավստրիայի Հանրային ռադիոյի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե պատրաստ է վարչապետ մնալ եւ երկրի ղեկավարի պարտականություններն ստանձնել 2018թ.-ից հետո: Խորհրդարանական ընտրություններից հետո առաջին անգամն է, որ Կարեն Կարապետյանը նմանատիպ հայտարարություն է անում: Ինչ-որ տեղ սա կարելի է մարտահրավեր համարել Սերժ Սարգսյանի ծրագրին:

Սա նաեւ քաղաքական նոր իրավիճակ ստեղծելու նախադրյալ կարող է լինել՝ ներիշխանական առումով: Կարեն Կարապտյանն ունի Ռուսաստանի աջակցությունը. նրա հետ տնտեսական, ինչու չէ՝ նաեւ քաղաքական համատեղ ծրագրեր է իրականացնում Ռուսաստանում գործող մեծահարուստ Սամվել Կարապետյանը: Նրանք կարող են հավակնություններ ունենալ 2018 թվականից հետո հայաստանյան իշխանական դաշտում առաջնային դիրքեր գրավելու համար: Ներիշխանական պայքարի սրման ժամանակ Սերժ Սարգսյանին՝ բացի իր ՀՀԿ-ից, հարկավոր կլինի նաեւ ՀՅԴ-ն: Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հասկացրել է, որ այնքան էլ չի ողջունում ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու գաղափարը եւ չի տեսնում դրա անհրաժեշտությունը: Հայտնի է, որ նա, հատուկ, ոչ այնքան քաղցր փոխհարաբերություններ ունի դաշնակցական նախարարների հանդեպ: ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու ջատագովը Սերժ Սարգսյանն է, եւ չի բացառվում, որ նա կոալիցիայի գնաց՝ ի հեճուկս Կարեն Կարապետյանի:

Հասկանալի է, որ գործադիրի ղեկավարը պետք է ունենա համապատասխան «ազատություններ»՝ կառավարական կաբինետ ձևավորելու հարցում: Կարեն Կարապետյանը տևական ժամանակ պայքարում էր հենց այդ ազատության համար: Այդ իսկ պատճառով՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն քննարկումները տևական ընթացք ունեցան, իսկ որոշ անհամաձայնություններ նաև դուրս սպրդեցին կառավարության պատերից: Կարեն Կարապետյանի «թեկնածուները»՝ կոնկրետ ՀՅԴ նախարարների դերում, մերժվեցին, Սերժ Սարգսյանը նախապատվությունը տվեց ՀՅԴ-ի առաջարկած թեկնածուներին: Ինչպես արդեն հայտնի է, Դավիթ Լոքյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը հրաժարվել են պատգամավորական մանդատներից, սա ենթադրում է, որ նրանք կլինեն ՀՅԴ նախարարական պորտֆելների տերերը: Իսկ սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի համար նախապատվելին համարվել են հենց ՀՅԴ վերնախավի առաջարկած թեկնածուները, և ոչ Կարեն Կարապետյանի:

Ինչ կարող է ստեղծված իրավիճակում հակադրել Կարեն Կարապետյանը: Վերջինս կարծես թե գործողությունների նոր պլան է մշակել և չի պատրաստվում հրաժարվել 2018-ի իշխանական նկրտումներից: Բանն այն է, որ ՀՅԴ հետ կոալիցիա կազմելու՝ գործող նախագահի գաղափարը չեն կիսում նաև բազմաթիվ հանրապետականներ, որոնք թեև բացահայտ կերպով չեն հակադրվում Սերժ Սարգսյանի կամքին, այնուամենայնիվ, գտնում են, որ ՀՀԿ-ին դաշնակցությունը բնավ էլ հարկավոր չէր և իշխանության այդ մասը ևս կարելի էր պահել: Դաշնակցությունը, փաստացի՝ բեռ է դարձել հանրապետականի համար և այս իրավիճակից ցանկանում է օգտվել Կարեն Կարապետյանը, արմատական քայլերի միջոցով իր կողմը գրավելով տարակուսող հանրապետականներին: Իսկ արմատական քայլերի առաջին ծիլերն արդեն իսկ երևում են. կառավարության նիստերի ընթացքում վարչապետը թիրախավորում է հենց դաշնակցական նախարարների ոլորտներում առկա խնդիրները և բավական կոշտ հայտարարություններով հանդես գալիս: Ներիշխանական պայքարում Կարեն Կարապետյանի հակահարվածը, փաստորեն, առաջինը ստացավ կոալիցիոն հին ու նոր գործընկերը:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված