Մեկնարկեց ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլը
Սպորտ
Մոսկվայում կայացան ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի երկրորդ փուլի առաջին տուրի պարտիաները:
Առաջին տուրում հաղթանակ տոնեց միայն Հոու Յիֆանը. մրցաշարի միակ կին մասնակիցը սև խաղաքարերով առավելության հասավ Յան Նեպոմնյաշչու նկատմամբ: Տուրի մյուս բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:
Երկրորդ փուլի խաղային օրերն են մայիսի 12-17-ը և 19-21-ը: Մայիսի 18-ը հանգստյան օր է: Պարտիաների մեկնարկը՝ Երևանի ժամանակով 15:00-ին: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ