Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Նոր հարցման առեղծվածային արդյունքները...

Վերլուծական

Ամերիկայի ձայնը ներկայացրել է PEW հեղինակավոր կենտրոնի՝ Եվրասիայում ու Արեւելյան Եվրոպայում անցկացրած հարցման տվյալներ, որոնց համաձայն, այդ տարածաշրջանի երկրներից ԽՍՀՄ-ն ամենաշատը կարոտում է Հայաստանի հանրությունը՝ 79 տոկոս:

Այդքանը բացասական երեւույթ է համարում ԽՍՀՄ փլուզումը: Արտաքուստ այս թվերն անիրական, զավեշտալի են թվում, երբ հիշում ենք, որ 88-ի շարժումն ամենազանգվածայիններից էր խորհրդային տարածքում և, ըստ էության, այն գործոններից մեկն էր, որն արագացրեց կայսրության քայքայումը: Սակայն իրականում՝ հենց այս թվերն են արտացոլում այն դժնդակ իրականությունը, որն առկա է մեզանում և որևէ կերպ չի ցանկանում արմատախիլ լինել: Հայաստանում սովետական թալանչիական մտածելակերպը ներթափանցած է բոլոր օղակներ, և ամբողջ համակարգը, հայկական մտածելակերպը հենց Խորհրդային Հայաստանում ձևավորված մտածելակերպն է: Սովետական Հայաստանի հայը հատուկ հայի կերպար է, որի մեջ հայկական գեներ են, բայց սովետական ուղեղ, որից պետք է ազատվել ժամանակի ընթացքում, սերնդափոխությամբ, այլապես կոմունիստական ազդեցությունն ամրանում է:  Մեր էլիտան, հասարակությունը պատրաստ չեն մրցակցության, բանավեճի, ստեղծագործելու, վարժված են «անգյալի» կարգավիճակին ու ըստ այդմ՝ ձևավորվում է չափանիշների համակարգ՝ Սովետի հանդեպ նոստալգիայով: Այս տարիների ընթացքում՝ քաղաքական էլիտա ձևավորելու ժամանակ, պետք էր մեկը մյուսի դրականի վրա հենվելով, մեկը մյուսի սխալները, թերությունները շտկելով, կազմակերպել մեր պետական համակարգի կառավարումը։

Սակայն 25 տարի մեր քաղաքական էլիտան չի փոխվել։ Ժամանակակից աշխարհում, քաղաքակիրթ բոլոր երկրներում ընտրությունները հենց այդ նպատակն ունեն, որպեսզի քաղաքական ուժերի փոփոխությամբ թարմություն մտնի կյանքում՝ թարմ գիտելիքներ, թարմ հմտություններ, ունակություններ, փորձ, որոնք տվյալ երկիրը կարող են տանել դեպի առաջընթաց։ Այնուհետև, վարչապետի մակարդակով զարմանք ենք արտահայտում, թե որտեղից է այդ «պոլիտբյուրոն», որ նստած է մեր չինովնիկների մեջ, որոնք կառավարումն իրականցնում են դեռևս սովետից մեզ բաժին հասած նորմատիվներով: Չե՞նք կարող նորը ստեղծել, թե՞ պարզապես գոհ ենք առկա վիճակից: Իսկ որտեղի՞ց այդ «պոլիտբյուրոն» այն երիտասարդների մեջ, ովքեր անգամ սովետ չեն տեսել, և համարվում են մեր պետության ապագան ու հիմքը: Այսինքն, մենք շարունակելու ենք պետականություն կերտել, հիմնվելով նույն արժեհամակարգի վրա, իսկ դա ենթադրում է մեկ բան՝ փակուղի:

Մենք ունենք շատ քաղաքական գործիչներ, մանավանդ ավագ սերնդի ներկայացուցիչներ, ովքեր քաղաքական դաշտում աշխատանք չեն կատարում, բայց ամբիոններից և մամուլի ակումբներում մտահոգություն են հայտնում, թե ինչու ժողովուրդը չի գալիս նրանց հետևից. տպավորություն է, որ իրենք Մովսեսն են, ժողովուրդն էլ մոլորվել է, և չի գալիս նրանց հետևից, որ իրեն առաջնորդեն դեպի Ավետյաց երկիր կամ պայծառ ապագա: Հայաստանի քաղաքական էլիտան ամբողջությամբ նստած է հանրային և պետական ռեսուրսների մսխման տրամաբանության վրա և սա լուրջ խնդիր է: Միևնույն ժամանակ, ստեղծված իրադրության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև երիտասարդ ուժերը: Այդ ուժերի համար պետք է ակնհայտ լինի, որ եթե քաղաքականության ներքևի՝ դաշտային մակարդակում պարտվում ես, աշխատանք չես տանում քաղաքացիների հետ, ուրեմն վերևի մակարդակում անպայման պարտվելու ես, որովհետև սոցիալական հենարան չունես:

Հայաստանի քաղաքական դաշտը սերնդափոխության խնդիր ունի, բայց դա վերաբերում է ոչ միայն իշխող կուսակցությանը կամ իշխանությանը, այլեւ բոլոր հիմնական կուսակցություններին. այդ խնդիրն առկա է գրեթե բոլոր կուսակցություններում: Սա եւս վկայում է այն մասին, որ Հայաստանը տրանսֆորմացիայի փուլում է՝ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, եւ նոր սերունդն իր տեղը պետք է զբաղեցնի անպայման: Միևնույն ժամանակ, պիտի հասկանանք՝ նոր էլիտան որն է, խոսքը քաղաքակա՞ն էլիտայի մասին է: Ամեն տեսակ ոլորտ թարմացվելու կարիք ու պահանջ է զգում, հատկապես քաղաքական ոլորտը: Վաղ թե ուշ՝ կլինի սերնդափոխություն: Բայց հարցը միայն ֆիզիկական սերնդափոխության մեջ չէ. նոր էլիտան միայն առավել ժամանակակից կրթություն ու տեխնոլոգիաներ, տեխնոկրատ և միջազգային իրավունքը լավ կերտած երիտասարդ մասնագետները չեն, նոր էլիտան պետք է նոր մտածողության կրողը լինի, և դրանով պետք է հանդես գա որպես ընդդիմադիր' հին մտածողության, կարծրատիպային և շաբլոնային մտածողության:

Եթե հիմա մենք դա չունենք կամ չենք տեսնում, ուրեմն լավագույն այդ մասնագետներն էլ, ավաղ, հնի իներցիոն շարունակությունն են: Մինչև հայաստանյան քաղաքական «իրականությունը» չփոխվի, նոր էլիտայի պոտենցիալ ներկայացուցիչները մնալու են «անկյուններ» քշված: Համակարգը պարտքի զգացում ունի, խնդիր ունի տեղավորելու իրեն այս 20 տարվա մեջ տարատեսակ ծառայություններ մատուցած անձանց, և միայն փոխատեղումներ կարող է անել, իսկ թարմացնել՝ ոչ: Առհասարակ, բոլոր դիտարկումներս թույլ են տալիս կասկածանքով վերաբերվել ցանկացած շարժման ու գաղափարական կառույցի, որտեղ նոր մտածողության, նոր մոտեցումների փոխարեն՝ դեռ չարչրկված գաղափարներ են և մարդկանց ուրվականների պաշտամունք է, կամ «էլիտար» մեծ պասիվություն: Սերնդափոխության խնդիր կա: Մտածողության սերնդափոխություն, ու սա կարծրատիպ չէ, սա ամենօրյա իրականություն է՝ կյանքի տարբեր ոլորտներում, որը խոչընդոտում է ցանկացած զարգացման, որը խոչընդոտում է ազնիվ ուժերին և մարդկանց՝ իրական պայքարի դուրս գալու, առավելապես՝ միասնություն կազմելու և միասնական լինելու, հանդուրժելու ուրիշի գաղափարը ևս, այլ ոչ մենաշնորհելով մեկը և մշտապես պտտվելով գուցեև մահացած կամ ժամկետն անցած այդ գաղափարի շուրջ՝ բացառել մյուսները:

 

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված