Չմանրանամ. Վլադիմիր Գասպարյանը չցանկացավ խոսել Տարոն Մարգարյանի թեմայով
Քաղաքական
Երևանի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Ինչպես խորհրդարանական ընտրությունների դեպքում էր, այսօր էլ ևս ընտրատեղամասում առաջին ընտրողը ոստիկանապետն էր:
Լրագրողների հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ քվեարկել է հանուն կայունության։
Լրագրողների հարցին՝ Տարոն Մարգարյա՞նն է ապահովելու այդ կայունությունը, ոստիկանապետը պատասխանեց. «Չմանրանամ»:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում այն հայտարարություններին, թե ՀՀԿ-ի շտաբերի մոտ հարկավոր է ոստիկանական ուժեր կենտրոնացնել, ոստիկանապետը նշեց. «Բոլոր շտաբերին էլ մենք ուշադիր ենք՝ սկսած «Հանրապետականից», վերջացրած՝ Ծիրանի՞, հա՞, «Երկիր Ծիրանի»-ից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ