«էս Չակուռն ով ա, եսիմ որ գեղից էկել ա». Ճնշումներ և վիրավորանք՝ դիտորդի նկատմամբ
Քաղաքական
Թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդի նկատմամբ հանձնաժողովի անդամները գործադրել են հոգեբանական ճնշումներ և հնչեցրել վիրավորական արտահայտություններ:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից նշում են, որ մասնավորապես, դիտորդի հասցեին ասել են. «էս Չակուռն ով ա, եսիմ որ գեղից էկել ա, ինչ ա հասկանում»: Հնչեցված վիրավորանքների վերաբերյալ առկա է ձայնագրություն:
«Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում' վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում (խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի):
Արդյունքում խախտվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դիտորդի իրավունքները»,-ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը