Էդմոն Մարուքյանը կոչ է անում՝ չկորցնել 5 տարին մեկ ստացած ձայնի իրավունքը
Քաղաքական
ԵԼՔ դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը կոչ է անում գնալ ընտրատեղամասեր և քվեարկել խղճի մտոք․ «Մնաց 1 ժամ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկելու համար։ Եթե չեք գնացել ընտրության, դեռ ժամանակ ունեք և կարող եք փոփոխություններ բերել Երևանի կառավարման մեջ։ Մինչ այս պահը արձանագրել ենք պասիվ մասնակցություն։ Ցածր մասնակցության պարագայում իշխանության ընտրողներին բերում են, իսկ ընդդիմադիր ընտրողները իրենք իրենց կամքով պետք է գնան ընտրատեղամաս»,- նշում է Մարուքյանը։
Նա կոչ արեց՝ 5 տարին մեկ ստացած ձայնի իրավունքը չկորցնել․ «Երևան քաղաքի կառավարման համակարգում մեր իրավունքը կարող ենք արդյունավետ կերպով օգտագործել։ Դրանից հետո ցանկացած բողոք քննադատություն անիմաստ են դառնում։ Ես ձեզ կոչ եմ անում 5 տարին մեկ ստացած ձեր ձայնի իրավունքը չկորցնել»։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը