Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն
Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում կունենա Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ:
Մայրաքաղաք Դոհայում նախատեսված են նաև Հանրապետության Նախագահի հանդիպումները «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ