«Մանչեսթեր Յունայթեդ»-ը պարտվեց (տեսանյութ)
Սպորտ
Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվեց «Տոտենհեմ»-ին և պարտվեց 1:2 հաշվով:
Մեկնարկից 6 րոպե անց Վիկտոր Վանյաման բացեց հաշիվը, 48-րդ րոպեին Հարի Քեյնը կրկնապատկեց դաշտի տերերի գոլային առավելությունը:
Հյուրերի կազմում 71-րդ րոպեին միակ գոլը խփեց Ույեն Ռունին:
Այս պարտությունից հետո Մոուրինյուի թիմը 65 միավորով շարունակում է զբաղեցնել Պրեմյեր լիգայի մրցաշարային աղուսակի 6-րդ տեղը:
«Տոտենհեմ»-ը 80 միավորով 2-րդն է:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղին մասնակցեց 61-րդ րոպեից:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը