Եվրատեսիլի մեր մասնակիցը՝ Արծվիկը ժամանեց Հայաստան (տեսանյութ)
Հասարակություն
«Եվրատեսիլ 2017»-ում Հայաստանը ներկայացրած Արծվիկը ժամանեց Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան սպասում էին երկրպագուներն ու ընկերները:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով իր ելույթի մասին, Արծվիկը նշեց.
«Շատ ուրախ եմ, որ եղել եմ այդ բեմի վրա եւ շատ հպարտ եմ, որ ներկայացրել եմ Հայաստանը»:
Մեր դիտարկմանը, որ մինչեւ վերջին պահը նա համարվում էր մրցույթի ֆավորիտներից մեկը, արդյոք սպասելի՞ էր նման արդյունքն իր համար, երգչուհին պատասխանեց.
«Ամեն ինչ լավ ստացվեց, մաքսիմում ինչ կարողացել եմ, արել եմ»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող ճանաչեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին: Երկրորդ տեղում հայտնվեց Բուլղարիան, երրորդում՝ Մոլդովան:
Մեր երկիրը ներկայացնող Արծվիկը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ