Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ընտրություններ, որ բացահայտեցին գլխավորը…

Վերլուծական

Միանգամայն կանխատեսելի էր, որ Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն հաղթանակ է տանելու: Դա կանխորոշված էր դեռ խորհրդարանական ընտրություններով, ինչպես նաև այն հանգամանքով, որ իշխանության վերարտադրության գործընթացում պարզապես չի կարող ռեսուրսի փոշիացման որևէ դրսևորում լինել:

Սակայն այն, ինչ ժամեր առաջ հրապարակեց ԿԸՀ-ն, ոչ միայն ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակ էր, այլև ընդդիմության կատարյալ կապիտուլյացիա. մենք գործ ունենք էպոտաժի, քաղաքականությունը՝ ցուցադրականության, բովանդակությունը՝ ձևի հետ շփոթող ընդդիմադիրների հետ: Ընդդիմությունը, մեծ իմաստով, ճակատամարտը տանուլ է տվել 2015-ի հանրաքվեի օրը, սակայն վերջնական պարտությունը կարծես թե ամրագրեց երեկ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99 տոկոսը: Սա այն բացառիկ դեպքերից է, որ լրիվությամբ կարող ենք համաձայնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն դիտարկմանը, որ ընդդիմադիր էլեկտորատը մնացել է տանը: Դրա համար էլեկտորատն ուներ իր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները: Հանրության մի ստվար զանգված կամ կանխատեսելի է համարել ընտրությունների արդյունքները, կամ էլ պարզապես հիասթափված էր ընդդիմության քարոզարշավից: 2013 թվականին ՀՀԿ-ն ավագանու ընտրություններում հավաքել է 235.000 ձայն այս ընտրություններում 240.000 ձայն: Ի՞նչ է ստացվում. իշխող կուսակցությունը ստաբիլ պահպանել է իր ձայների քանակը, իսկ ընդդիմությունը չի կարողացել իր ընտրողներին տեղամաս հացնել:

Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմության խնդիրն այն էր, որ թույլ չտար իշխանությունների ու հասարակության «համերաշխությունը», իր բովանդակային դատարկությամբ չլեգիտիմացներ «անաղմուկը», ընտրակաշառքի «նիսյա» խոստումով չմեծացներ իշխանության «նաղդի» ցուցակը: Չմասնակցել համայնքային խնդիրների լուծմանը, չփորձել որևէ հարցում նեցուկ լինել ժողովրդին, քննադատել իշխանություններին' չառաջարկելով այլընտրանքային լուծումներ, հայհոյախոսությունը վերածել ինքնադրսևորման միջոցի, սեփական գոյության մասին էլ ժողովրդին հիշեցնել' ժամանակ առ ժամանակ Ազատության հրապարակ կանչելով. ահա, երկու տասնամյակ շարունակ այսպես է աշխատել հայրենի ընդդիմությունը, այսպիսին է եղել նրա պարզունակ, երկրին ոչինչ չտված, անպտուղ գործելաոճը: Երևանի ավագանու ընտրությունները արձանագրեցին հետևյալ իրողությունները՝ գործող նախագահը քաղաքական համակարգի կառավարման և վերահսկման վերահսկիչ փաթեթն ամբողջությամբ իր ձեռքում է պահում: Սերժ Սարգսյանը իր ներքաղաքական մրցակցիներից ակնհայտորեն ցույց տվեց, որ կարող է իշխանական տրանսֆորմացիոն գործընթացները կազմակերպել առանց նոր դեմքերի: Մյուս կողմից՝ ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը վերահսկում է ընդդիմության ողջ էլեկտորալ պաշարը: ԵԼՔ-ը Երևանում ստացավ 67646 քվե կամ տոկոսային հարաբերակցությամբ ՝ 21,12 տոկոս:

Այս ընտրությունները  բացահայտեցին այն իրողությունը, որ ընդդիմադիր դաշտը չունի զարգացման ռեսուրս, որովհետև երեկ իշխանություններին հաջողվեց նրան մեկուսացնել պոտենցիալ ընդդիմադիր էլեկտորատից: Նիկոլ Փաշինյանը նույնիսկ խոսեց համակարգին բնորոշ լեզվով՝ առաջարկելով քաղաքակիրթ ընտրակաշառք, թերևս մոռանալով, որ սույն երևույթի քաղաքակիրթ տարբերակը պարզապես գոյություն ունենալ չի կարող, դրանից բացի՝ Երևանի բյուջեն նպատակաուղղված, սահմանված բյուջե պետք է լինի, քաղաքի միջոցների տնօրինման հարցը մեկ անձի կամ խմբի ցանկությամբ չի կատարվում: Իսկ այսպիսի սնանկ ընդդիմության գոյությունը կայուն իշխանության հաղթանակի գրավական է դառնում։

Պակաս վակուումային իրավիճակում չէ նորաստեղծ «Երկիր Ծիրանի»-ն: Այսօր ասուլիսում այդ քաղաքական ուժի ղեկավար Զարուհի Փոստանջյանը չուզենալով, բայց կրկին ջախջախել է ԵԼՔ-ին ասելով, որ այդ կուսակցությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, այսինքն՝ լեգիտիմացրեց ընտրությունները: Փոստանջյանի պես փորձառու քաղաքական գործիչը պետք է նաեւ հասկանա, որ ընդդիմությանը հարվածելն ու քննադատելը ձեռնտու է միայն իշխանություններին, որ ընդդիմության ջլատումից ու թուլացումից ուժեղանալու է հենց իշխանությունը եւ իր ղեկավարած կուսակցությունը դաշնակիցներին քննադատելուց առանձնապես մեծ բան չի շահելու, հատկապես, երբ քննադատության առիթը, այսպես կոչված, «հին մեռելներն» են, անցած-գնացած խորհրդարանական ընտրությունները։ Սա ևս մեկ անգամ արտացոլում է այն վակուումը, որի մեջ գտնվում է մեր՝ այսպես կոչված՝ ընդդիմադիր դաշտը: Եվ օր առաջ օրակարգի թիվ մեկ հարց է դառնում զրոյից, որակապես նոր ընդդիմադիր դաշտ ձևավորելու հրամայականը, քանի որ այսօրվա իրականության մեջ առկա ընդդիմադիր դաշտը գործում է միայն ու միայն համակարգի իներցիայի տրամաբանության շրջանակում:

Ստելլա Խաչատրյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված