ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Միխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Bloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է 

Մեր տղերքն են ամենատպավորիչը

Քաղաքական

Հարցազրույց ՌԱԿ Գերագույն Խորհրդի նախագահ Վարդան Նազիրեանի հետ.

– Կուսակցությունը փորձեց մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բանակցությունները չստացվեցին: Ստացվում է՝ ՌԱԿ-ը առաջիկա հինգ տարիների կտրվածքով դուրս է մնացել ակտիվ քաղաքական գործընթացներից: Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Վերջին տարիներին ՌԱԿ-ը տարբեր ներքին խնդիրներ ունի: Տեղյակ եք հավանաբար, որ կուսակցության համար մտահոգ, առողջ մտածող անդամները որոշեցին ՌԱԿ-ը հայտարարել հայաստանակենտրոն` կուսակցության կենտրոնական վարչությունը գործելու է Հայաստանում: Այժմ, այսպես ասած, վերականգնումի շարժում ենք հռչակել' մարզային գրասենյակները կուժեղացնենք, որոշ վայրերում գրասենյակներ կբացենք: Մի խոսքով՝ ակտիվ կպատրաստվենք հաջորդ ընտրություններին:

– Կուսակցաշինությունը վերահսկելու նպատակո՞վ եք Հայաստանում:

– Այցիս բուն նպատակը, այո, դա է: Այցս պիտի կայանար մայիսի վերջերին: Սակայն Շուշիի ազատագրման 25-ամյակի եւ մայիսյան եռատոներին մասնակցելու հրավեր ստացանք Արցախի Հանրապետության ղեկավարությունից: Դա մեզ համար շատ մեծ պատիվ էր: Մի քանի օր է՝ Հայաստանում եմ, եղել ենք Արցախում, մասնակցել տոնական միջոցառումներին: Ասեմ, որ Եղեգնաձորում մեր կուսակցության գրասենյակին կից այսուհետ կգործի բրուտագործական խմբակ տեղի երիտասարդների համար: Սիսիանում մեր գրասենյակին կից շուտով կգործի հրաձգարան: Բոլոր խմբակները կլինեն անվճար' ՌԱԿ-ի հովանավորությամբ:

Հաջողության դեպքում վերահսկողության արդյունքում հրաձգարաններում մարտական պատրաստության դասընթացներ կիրականացվեն: Վարդենիսում արդեն գործում է ՌԱԿ պատանեկան ֆուտբոլային խումբ: Երեխաները բավական ակտիվ են, բավական տպավորիչ էր: Մի խոսքով՝ ՌԱԿ-ը պատրաստվում է առաջիկա հինգ տարիներին անել ինչ-որ կարող է, որպեսզի մարզերում երիտասարդական հետաքրքրությունները բավարարող հնարավորություններ ստեղծվեն, որպեսզի տեղի երիտասարդները կապվեն հողին' չլքեն հայրենիքը, հայրենի գյուղերը, որպեսզի մարզերում կյանքն ակտիվանա, զարգանա: Հուսով եմ, որ մի քանի տարուց դրական արդյունքներ կունենանք: Մեզ համար կարեւոր է խորհրդարանում ներկայացված լինել, ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցել, բայց դա պետք է լինի ինքնաբերաբար, երբ դու քեզնից ուժ, քանակ եւ որակ ես ներկայացնում, ոչ թե անձնական կամ կուսակցական շահի տեսանկյունից ես հարցին մոտենում: Շահը ժողովրդի համար է, ժողովուրդն էլ պետք է որոշի' ո՞ւմ տա իր ձայնը:

– Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարեց, որ նոր Հայաստան ենք կառուցելու, կոչեր հնչեցին նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցներին: Հետեւո՞ւմ եք այդ գործընթացներին, հուսադրող բան կա՞:

– Հայաստանում եղել էի նաեւ 1998 թվականին: 17 տարի անց այն բարգավաճումը, որ տեսա այստեղ, արդեն ինձ ոգեւորեց: Քաղաքն էլ է գեղեցկացել, տեխնոլոգիական զարգացումն էլ է տեսանելի, երիտասարդությունը… մյուս կողմից' արտագաղթն է շատացել: Մեր ամենամեծ ցավը դա է: Մեր գործերից մեկն էլ պետք է լինի եղածն այստեղ պահել եւ քաջալերել ներգաղթը հայրենիք: Ներգաղթի համար կառավարությունը պիտի ապահովի` ինչո՞ւ համար ես, իմ զավակները կամ մյուսները պետք է վերադառնան հայրենիք: Թիվ մեկն անվտանգության հարցն է: Եթե սահմաններում պատերազմ կա` պատրաստ ենք գալ եւ պայքարել. ապրիլի 2-ին համայն հայությունը ապացուցեց, որ պատրաստ է պայքարել: Տարօրինակ է, բայց, այո, Հայաստանը միակ երկիրն է, երբ ներգաղթ է սկսվում պատերազմի ժամանակ: Մինչդեռ այդպես չպետք է լինի:

Վարչապետի առաջարկը սքանչելի է, բայց այն պետք է գործադրվի: Ես գործարար եմ, ինձ պետության կողմից երաշխավորություն է պետք, ես չպետք է գումարս դնեմ ու կորցնեմ' ոչ իմ մեղքով: Այսինքն՝ օրենքները պետք է լինեն եւ գործեն շատ հստակ:Եթե այդպես լինի, հավատացեք, առաջիկա 5-10 տարիների ընթացքում Սփյուռքից շատ ներդրումներ կգան Հայաստան: Իսկ եթե ամենը մնաց խոսքի մակարդակի' ոչինչ էլ չի լինի: Մեր տնտեսությունը պետք է ամերիկյան, եվրոպական հիմքերի վրա տեղափոխենք: Ճիշտ է, հիմա Հայաստանում կոռուպցիան, կաշառակերությունը մի քիչ քչացել է, բայց դա դեռ մեր հետընթացի հիմնական պատճառն է: Վարչապետի, կառավարության կողմից կոնկրետ քայլեր դեռ չեմ տեսել, հնարավոր է վրիպել եմ: Հուսամ, որ վարչապետն իր խոստումը կկատարի: Վարչապետի հետ չեմ հանդիպել, հուսով եմ, որ կհանդիպեմ: Բայց ասացի, թե ինչպես պետք է ոգեւորել:

Մայիսի 18-ից հետո նոր կառավարությունը կձեւավորվի' տեսնենք, թե ի՞նչ կլինի հետո: Այս քաղաքական խաղերի մեջ դեռ հստակ չէ: Իշխանությունը հստակ պետք է իմանա' իր շահին նայելուց առաջ պետք է պետության շահին նայի: Իրենք շատ կարող են օգնել, որ Սփյուռքը պետությանն օգնի:

– Իսկ Արցախից ի՞նչ տպավորություններով վերադարձաք: Ապրիլյան պատերազմը շա՞տ բան է փոխել այնտեղ՝ մարդկանց մոտեցումների եւ մտածելակերպի մեջ:

– Ապրիլյան պատերազմից մի քանի օր անց ես եղել եմ Հայաստանում եւ Արցախում: Ուզում էի տեսնել ժողովրդի վիճակը ի՞նչ է: Առիթ ունեցա Արցախի նախագահի, Պարգեւ Սրբազանի հետ հանդիպելու: Զարմանալի էր. այդ պատերազմում մեր հարյուրից ավելի զոհերի համար սգի մեջ լինելով, նաեւ ոգեւորվեցի' տեսնելով իրենց կառչած դիրքը: Նույնը՝ ժողովուրդը: Հուսախաբված չէին: Այդ պատերազմը ես Վարդանանց պատերազմին եմ նմանեցնում. զոհեր տվեցինք, տարածքի փոքր-ինչ կորուստ եղավ, բայց բարոյապես շահեցինք: Մեկ տարի հետո լինելով Արցախում՝ ավելի ոգեւորվեցի, ավելի շենություն տեսա:

Ստեփանակերտում մեր զենքերի, զինվորների ցուցադրությունը, երեք նախագահների ներկայությունը, 25 մետրանոց դրոշը, ժողովրդի տրամադրությունը հուզիչ էր եւ ավելի ոգեւորեց: Մենք կանգնած էինք, մեր ետեւում զենքերն էին, ապա' զինվորները: Մեր ընկերներից մեկին լրագրողը հարցրեց' ամենատպավորիչը ո՞րն է այս ամենում: Նկատի ուներ' զենքերից: Ընկերս ասաց' մեր տղերքն են ամենատպավորիչը: Սա մեր տեսանկյունն է:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեWSJ. Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՀայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Շրջանառության մեջ կդրվի նամականիշ՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակ թեմային AP. Իրանի հակամարտության ժամանակ ամերիկացի զինծառայողների զոհերի թիվը հասել է 18-իՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբանԿդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվումՄիխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատարՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավորԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համարԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննությանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսումBloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համարՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԻշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ ԱբրահամյանՄի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարարԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ԻրանինԱրցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար
Ամենադիտված