WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ 

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ (լուսանկարներ)

Արտաքին Քաղաքական

Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Էմիրի դիվանում մինչ այդ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Հանդիպման ժամանակ Նախագահը շնորհակալություն է հայտնել Էմիրին բարեկամ Կատարի Պետություն այցելելու հրավերի և իր գլխավորած պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար:

Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ մերձավորարևելյան տարածաշրջանը նշանակալի տեղ է զբաղեցնում, և արաբական աշխարհի հետ Հայաստանը ունի յուրահատուկ հարաբերություններ' հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության վրա, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգիռ է Կատարի Պետության հետ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացմամբ և բոլոր ոլորտներում համագործակցության խորացմամբ:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ Հայաստանի Նախագահի Կատար առաջին այցի արդյունքներն իրենց լուրջ ներդրումը կունենան հայ-կատարական հարաբերությունների հետագա զարգացման գործում: Նրանք խորհրդանշական են համարել, որ այցելությունը տեղի է ունենում Հայաստանի և Կատարի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի տարում, որը, կողմերի համոզմամբ, պատեհ առիթ է հայ-կատարական հարաբերությունները վերաիմաստավորելու և դրանց նոր խթան հաղորդելու համար:

Երկկողմ փոխգործակցության զարգացման համատեքստում կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական շփումների, մասնավորապես՝ արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը, որը հնարավորություն կտա տեսակետներ փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանի խնդիրների, միմյանց համար զգայուն հարցերի և դիրքորոշումների վերաբերյալ:

Գոհունակությամբ արձանագրելով, որ տարեցտարի ավելանում են Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից զբոսաշրջիկների այցելությունները Հայաստան, որում էական դերակատարում ունեն կատարական ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքները, զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև մուտքի արտոնագրի ազատականացման հնարավորությունը, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության ծավալման նպատակով կատարական ավիաընկերության հետ համագործակցությունը զարգացնելու հեռանկարը:

Հանրապետության Նախագահը և Կատարի Էմիրը փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության խթանման տեսանկյունից կարևորել են երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը:

Հայկական կողմից քննարկման համար առաջարկվել են տարբեր ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրեր: Դիտարկվել է Հայաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործումը, հատկապես' Հայաստանի միջոցով մուտքը դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ:

Հանրապետության Նախագահի առաջարկով Կատարի Էմիրը հանձնարարել է Կատարի էկոնոմիկայի նախարարին, ով միաժամանակ Կատարի ներդրումային կազմակերպության նախագահի տեղակալն է, առանձին հանդիպում ունենալ ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Կատարում գտնվող Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ և առավել հանգամանորեն քննարկել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման ներուժն ու հեռանկարը: Այցի շրջանակներում նման քննարկումներ իրականացնելու հանձնարարություն ՀՀ Նախագահից և Կատարի Էմիրից ստացել են նաև երկու երկրների ավիացիայի բնագավառի պատասխանատուները:

Երկկողմ հարաբերություններից բացի, զրուցակիցները քննարկել են բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Նախագահ Սերժ Սարգսյանը և Կատարի Էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Այդ համատեքստում Կատարի Էմիրը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը' ընդգծելով, որ ԼՂ հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով այլընտրանք չունի:

Հանդիպումից հետո ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի, Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից տրվել է պաշտոնական ճաշ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
WSJ. Թրամփը Նեթանյահուի հետ քննարկել է Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը Այսօր ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության օրն է Իրանը Մեծ Բրիտանիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերը ահաբեկչական կազմակերպություններ է հայտարարել Երեկ մահացած զինծառայողն ընտանիքի փոքրն էր, հուլիսին կավարտեր ծառայությունը. մանրամասներ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Եգիպտոսում միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 10 մարդ է զոհվել Լեհ ոստիկանները ղեկավարությունից պարզաբանումներ են պահանջել Սահմանադրական տրիբունալի մոտ իրենց գործողությունների օրինականության վերաբերյալ Ռուսաստանից հարկադիր արտաքսված օտարերկրացիների թիվը կտրուկ աճել է Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Մոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի նոր ուղերձի տոնն էապես փոխվել է Անկարգություններն ու կողոպուտները ստվեր են գցել Գերմանիայում երիտասարդների զանգվածային բողոքի ցույցերի վրա Ֆրանսիայում ցուցարարներն ուժայինների վրա Մոլոտովի կոկտեյլներ են նետել․ տուժել է երեք իրավապահ Եթովպիայի վարչապետը նախարարներին ուղարկել է զինվորական պատրաստություն անցնելու FBI-ը բացահայտել է Binance-ից 6,3 միլիարդ դոլարի գողության կազմակերպիչներին Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսաստանում վետերանների թիվը գերազանցում է 3 միլիոնը Թրամփը հնարավոր է համարել Իրանի ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը «Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ 2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց. Սուրենյան (լուսանկար) Հայտնաբերվել է 237 մլն տարի առաջ ապրած ամբողջությամբ ծովային երկկենցաղի գոյության առաջին վկայությունը (Լուսանկարներ) Նշվել են Եվրոպայի՝ պլաստիկով ամենից շատ աղտոտված գետերը (Լուսանկարներ) Հայտնաբերվել է էվոլյուցիոն անցման նոր տեսակ, որն ընթանում է առանց զանգվածային անհետացման Գիտնականները վերականգնել են գրեթե 2 000 տարի առաջ գլխատված և Շոտլանդիայում հռոմեական ամրոցի մոտ թաղված տղամարդու դեմքը (լուսանկար) Մանկական վզնոց և 38 մետաղադրամ. ինչ են գտել գիտնականները Պոմպեյում՝ Վեզուվի ժայթքումից առաջ փակված պահարանում Հին տաճարների քարերը դարձել են տների հիմքեր․ հնագետները բացահայտել են մայաների լքված քաղաքի ճակատագիրը Բժիշկը զգուշացրել է, թե ինչպես է երեխայի կծվածքի վրա հեռախոսը պահելն ազդում Հաստ աղիքի քաղցկեղի վաղ նշաններ. Ինչպես հայտնաբերել հիվանդությունը Վիրջինիայի և Վաշինգտոնի իշխանությունները հայց են ներկայացրել Թրամփի հաղթական կամարի կառուցման դեմ Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ
Ամենադիտված