ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտե ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում Միխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատար Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր Գագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննության Արագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգության ՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսում Bloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համար ՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է 

Աշխարհի 50 ամենազդեցիկ մայրերից մեկը հայուհի է

Այլ

Ոսկերչական Alex&Ani զարդերի ապրանքանիշի հիմնադիր, ամերիկահայ գործարար Կարոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է ամերիկյան Working Together ամսագիրի կողմից կազմված «Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային ցուցակում: Վարկանիշային աղյուսակում Կարոլին Ռաֆայելյանը 19-րդ հորիզոնականում է:

Alex&Ani ապրանքանիշն աշխարհում ամենահայտնի զարդերի ապրանքանիշներից է:

Կարոլին Ռաֆայելյանը ծնվել է 1966թ. ԱՄՆ-ում Արևմտյան Հայաստանից հեռացած հայ փախստականների ընտանիքում: Կարոլինի ծնվելու տարին նրա հայրը հիմնել է ոսկերչական ընկերություն ու երկար տարիներ հաջողությամբ զարգացրել բիզնեսը: Նա ծնվել է ոսկերչական բիզնեսի միջավայրում, սակայն ի սկզբանե Կարոլինն աշխատել է Ռոդ-Այլենդի ընտանեկան գործարանում: Դպրոցն ավարտելուց հետո Կարոլինն ընդունվել է Լոս Անջելեսի լավագույն քոլեջներից մեկը (The American College) և այն ավարտելուց հետո լրջորեն զբաղվել հոր բիզնեսի զարգացմամբ: 2004թ. նա որոշում է ստեղծել սեփական ոսկերչական ընկ երությունը և այն անվանում իր աղջիկների անուններով՝ Alex&Ani:

Կարոլին Ռաֆայելյանը ստեղծել է եզակի, սակայն ոչ թանկ զարդեր կենդանակերպի նշաններով, որոնք դարձել են նրա բրենդի հիմքը: Արդեն 2010թ. ընկերության զուտ եկամուտը կազմել է 2 մլն դոլար:

2015թ. Կարոլինի բիզնեսի տարեկան եկամուտն արդեն կազմում էր 230 մլն դոլար: Նա բացեց ավելի քան 70 սեփական խանութ ողջ երկրում:

2016թ. Forbes ամսագիրը նրան ներառեց ինքնուրույն հարստացած կանանց վարկանշային աղյուսակում: Նա զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը 700 մլն դոլար կարողությամբ, իսկ նրա ընկերության կապիտալիզացիան Forbes ընկերությունը գնահատեց 1 մլրդ դոլար:

Կարոլին Ռաֆայելյանն ակտիվ բարեգործ է: Նա տարբեր ծրագրերի համար հատկացրել է ավելի քան 30 մլն դոլար: Այդ գումարների մի մասը նա նվիրաբերել է «Հայաստան» հիմնադրամին:

2015-ից նրա Alex&Ani ընկերությունը սկսել է վաճառել CAMP HAIASTAN թևնոցները, որոնց վաճառքից առաջացած եկամուտն ուղղվում է ԱՄՆ-ում հայ երեխաների համար կրթական ճամբարների կազմակերպմանը:

«Աշխարհի 50 ամենաազդեցիկ մայրեր» վարկանիշային աղյուսակը գլխավորել է Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Մելինդա Գեյթսը՝ Բիլ Գեյթսի կինը: Առաջին հնգյակում ընդգրկվել են ծագումով պաղեստինցի ամերիկացի ակտիվիստ Լինդա Սարասուրը, Save the Children կազմակերպության ղեկավար, դանիացի Հելլե Թորնինգ-Շմիդտը, հայտնի իրավապաշտպան Ամալ Քլունին և երգչուհի Ադելը:

Ամսագիրն Ամալ Քլունիի մասին գրում է, որ նա աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության ամենաազդեցիկ իրավաբաններից է: Ամալն, ազատ տիրապետելով արաբերենին և ֆրանսերենին, իր վրա է վերցնում մարդկության դեմ կատարվող հանցագործությունները: Նա Հայոց Ցեղասպանության ճանաչման գործում ներկայացրեց Հայաստանը, և CNN-ով աջակցում էր եզդիների իրավունքների պաշտպանությանն ու կանանց նկատմամբ սեքսուալ բռնությունների պատժմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեWSJ. Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՀայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Շրջանառության մեջ կդրվի նամականիշ՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակ թեմային AP. Իրանի հակամարտության ժամանակ ամերիկացի զինծառայողների զոհերի թիվը հասել է 18-իՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբանԿդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվումՄիխայիլ Դրապատին նշանակվել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գերագույն հրամանատարՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավորԱՄՆ-ը Հորմուզում վճարովի ճանապարհների գանձումը համարում է վտանգավոր նախադեպ աշխարհի այլ մասերի համարԳագիկ Ծառուկյանին ձեռնաշղթաներով բերեցին ՔԿ հարցաքննությանԱրագածոտնի թեմը հրավիրում է միասնական ժամերգությանԱՄՆ-ը լուրջ չի համարում Իրանի բանակցություններ վարելու մտադրությունըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ փոսումBloomberg. Մեծ Բրիտանիայի վարչապետը համաձայնել է, որ ԱՄՆ-ը օգտագործի բրիտանական բազաները Իրանին հարվածելու համարՈՒՂԻՂ․ Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում էԻշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրգործ․ ԱբրահամյանՄի շարք ուղղություններով դեռևս անհրաժեշտ է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը․ ՆԳ նախարարԱՄՆ-ը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել ԻրանինԱրցունքներն ու Մեսսիի ուղերձը․ Յամալը պատմել է եզրափակիչից հետո տեղի ունեցածի մասինՈր հասցեներում այսօր լույս չի լինիԽոշոր հրդեհ Երևանի Նազարբեկյան թաղամասումՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»Գուրգեն (Գագիկ) Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. Սկանդալներն ու ունեցվածքի շարժը՝ պաշտոնավարման ընթացքում. «Ժողովուրդ»5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ. «Ժողովուրդ»Քնի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ. ինչ են խորհուրդ տալիս մասնագետներըԱրհեստական բանականության դարաշրջան․ ի՞նչ մարտահրավերների է բախվում աշխարհըՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԶելենսկին պաշտոնանկ արեց Սիրսկուն, Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գլխավոր հրամանատար ունի․ ով է նա Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըՄԱԿ-ը զգուշացնում է կլիմայական փոփոխությունների հետևանքով աճող ջրային ճգնաժամի մասինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինԵՄ-ն և Հնդկաստանը քննարկել են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԵՄ-ն քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՔՊ-ի պատգամավորների վերջնական ցանկը հայտնի է․ ովքեր կմտնեն 9-րդ գումարման ԱԺ Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. ԹրամփՀայաստանն ու Կանադան վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունըԺամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասինԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԱՄՆ-ն պատրաստվում է նոր մաքսատուրքեր սահմանել մի շարք երկրների նկատմամբՄխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա Գևորգ Ալավերդյանը լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորմանՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԳարիկ Սարգսյանը լքում է Վեդիի ղեկավարի պաշտոնը՝ ԱԺ պատգամավոր դառնալու համար
Ամենադիտված