«Ժամանակ». «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը հետաձգվել է. Սերժ Սարգսյանի հետ բոլոր հարցերի քննարկումը դեռ չի ավարտվել
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ծառուկյան» դաշինքի երեկ նախատեսված հանդիպումը տեղի չի ունեցել: Այն տեղափոխվել է չորեքշաբթի օրը՝ ժամը 3-ին, «Կանյաչնիում»՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում:
Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը ինքնաբացարկի դիմումներից հրաժարվածներին տեղեկացնելու է, թե նրանցից ովքեր վայր կդնեն մանդատները:
Մյուսներին էլ տեղեկացնելու է, թե իրենցից ով է լինելու ԱԺ փոխնախագահը, ովքեր՝ հանձնաժողովի նախագահներն ու փոխնախագահները: Իսկ մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ այդ բոլոր հարցերի քննարկումը դեռ չի ավարտել, դրա համար էլ այդ հանդիպումը հետաձգել է:
Մինչև այս պահը դաշինքում ԱԺ փոխնախագահի ամենահավանական թեկնածուն համարվում է Միքայել Մելքումյանը, խմբակցության ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյանը, քարտուղարը՝ կամ Նաիրա Զոհրաբյանը, կամ Վահե Էնֆիաջյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը