«168 ժամ». Դավիթ Հարությունյանը՝ ՀՀ արդարադատության նախարարի ամենահավանական թեկնածու
Հայկական Մամուլ
«168 ժամ» թերթը գրում է.
«ԱԺ ընտրություններից հետո, տեւական ժամանակ է՝ քաղաքական շրջանակներում եւ մամուլում ՀՀ արդարադատության նոր նախարարի անուններ են շրջանառվում։ 168.am-ի տեղեկություններով, սակայն, այդ պաշտոնում նոր կառավարության ձեւավորումից հետո կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ վերջինս 1997-1998թթ. զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի, այնուհետեւ՝ 1998-2007թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի Աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը։ Վերջինս այդ պաշտոնում է նշանակվել 2016թ. սեպտեմբերից։ Մինչ այդ, 1998 թվականից նա աշխատել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում:
Ի դեպ, մեր աղբյուրները նաեւ նշում են, որ նոր կառավարության կազմում փոփոխությունները չափազանց քիչ են լինելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ