Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Սերժ Սարգսյանի նոր ծրագիրը...

Վերլուծական

Երևանի ավագանու ընտրությունից հետո իշխանության ստացածը պետք է չափել, թերևս, ոչ թե տոկոսներով, այլ՝ տարիներով: Ստացած տոկոսներից բացի, իշխանության համար երևի թե ամենակարևոր «ձեռքբերումը» տարիներն են՝ առնվազն չորս տարի՝ առանց ընտրական գործընթացների: Սա բնավ չի նշանակում, թե ընտրությունների հիմնական նպատակը՝ իշխանության համար պայքարը, դադարելու է լինել քաղաքական կյանքի շարժիչը։  Ավելին՝ ճիշտ հակառակը. առաջիկա մեկ տարվա ընթացքում այն ավելի սրվելու է։ Առանձնահատկությունը, սակայն, այն է, որ գոնե այս պահին տեսանելի իրողությունների պայմաններում, առաջիկա մեկ տարում իշխանության համար պայքարն ընթանալու է գործող իշխանական համակարգի ներսում՝ այդ համակարգի մի քանի թևերի, շերտերի ու բևեռների միջև։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկա չորս տարիներին ընտրություններ չեն լինելու, դա շատ վտանգավոր կարող է լինել պետության համար, քանի որ չափազանց մեծ է առանց այդ էլ ճահճացած իշխանության՝ էլ ավելի ճահճացումն ու դեգրադացումը։ Դա էլ իր հերթին՝ հղի է այլ վտանգավոր հետևանքներով, քանի որ հասարակության սոցիալական վիճակը շարունակում է վատթարանալ, մեծանալու է հանրային դժգոհությունը, ինչն արտահայտելու մեխանիզմ՝ ի դեմս ընտրության, չի լինելու։

Միևնույն ժամանակ, գալիք չորս տարիները իշխանություններն օգտագործելու են մի շարք վերադասավորումներ իրականացնելու համար: Նախկինում գործող երկբևեռ համակարգը՝ ՀՀԿ-ԲՀԿ, որը ձևավորվել էր մեր ներքաղաքական դաշտում կարծես թե իրեն ամբողջությամբ արդարացրել է: Այժմ իշխանության համար կա այդ մոդելը հղկելու անհրաժեշտություն, դրանում՝ այսպես ասած՝ «գաղափարականության» բաղադրիչը բարձրացնելու անհրաժեշտություն: Այդ խնդիրը կարևոր է «անաղմուկ ընտրություն» ռազմավարության հետագա «զարգացման համար»: 2018 թվականից հետո արդեն իսկ պարզ կդառնա, թե իշխանական համակարգում որ սեգմենտը, բեւեռը կամ խումբը ինչ դեր և տեղ կզբաղեցնի «երկբեւեռ գաղափարականացման» համատեքստում: Մի բան ակնհայտ է՝ քաղաքական համակարգն արդեն իսկ տրասֆորմացման միտումներ է արձանագրել՝ ի դեմս ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն կառավարության ձևավորման: Թերևս կարելի է ենթադրել, որ մոտակա 4 տարիների կտրվածքով, նոր գաղափարականացված երկբևեռ համակարգը կկազմեն հենց Հանրապետականը և Դաշնակցությունը:

Ի՞նչ գործառույթներ է կատարելու այս նոր բևեռը. Սերժ Սարգսյանի կոալիցիան կամ, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ծրագրային կոալիցիան, որը թեև հնգամյա է, այդուհանդերձ՝ ժամանակահատվածը բաժանվելու է երկու մասի՝ մինչև 2018 թվականը և դրանից հետո: Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի մինչև 2018 թվականը ձևավորել իր կառավարությունը, նշանակել իր վարչապետին կամ, առավել ևս՝ անձամբ գլխավորել կառավարությունը, ապա ՀՅԴ-ն 2018-ից հետո էապես կկորցնի նշանակությունը Սարգսյանի համար, և կոալիցիոն հետագա չորս տարիները կլինեն իրականում՝ ձգվող ապահարզանի տարիներ: Եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի մինչև 2018 թվականի ապրիլ ձևավորել կամ վերադասավորել իր իշխանությունը, նշանակել իր վարչապետին կամ անձամբ դառնալ վարչապետ, ապա կոալիցիան կբացի երկրորդ շնչառությունը, և Դաշնակցության միջոցով Սերժ Սարգսյանը կփորձի ազդել ՀՀԿ-ում ուժերի հարաբերակցության վրա՝ 2018-ի վարչապետի նշանակման և կառավարության ձևավորման հարցում:

ԲՀԿ-ն այս պարագայում վերածվելու է ամբողջապես վերահսկելի ընդդիմադիր ուժի, սակայն ընդդիմադիրն այստեղ նույնպես հարաբերական է. ԲՀԿ-ն մինչ օրս խուսափում է իրեն ընդդիմության անվանելուց և նախընտրում է հանդես գալ նվազ ռիսկային այլընտրանքի դերում: Սույն երկբևեռ մոդելը երկար կյանք ունենալ, պարզապես, չի կարող: Հանրությունը պահանջելու է նոր ընդդիմադիր քաղաքական ուժ, իսկ այդ պատկերացմանը Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը բնավ չի համապատասխանում: Առաջիկա մեկ տարում տեսանելի չեն քաղաքական նախաձեռնություններ, զարգացումներ, որոնք կարող են չեղարկել Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերը: Կարելի է նույնիսկ պնդել, որ ոչ միայն մեկ կամ մի քանի կուսակցության համամասնական ցուցակ է հարմարեցված Սերժ Սարգսյանի քաղաքական ճաշակին, այլև, կամա թե ակամա, ամբողջ քաղաքական համակարգը՝ իր իռացիոնալությամբ և անգործությամբ: Ինչևէ, ավարտված է իշխանության վերարտադրության գործընթացի հերթական փուլը, տրված է նորի մեկնարկը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված