Փոքրիկ ամերիկուհին հռչակվել է համացանցում (տեսանյութ)
Այլ
Ցանցում արագորեն տարածվում է փոքրիկ ամերիկուհու հոլովակը, որտեղ աղջնակը լսում է Բրունո Մարսի Uptown Funk երգը եւ սկսում է տարված պարել կոմպոզիցիայի ամենաոգեւորիչ պահի սկսվելու հետ միաժամանակ: Այդ մասին հայտնել է Mashable-ն:
Տեսանյութը YouTube-ում հրապարակվել է մայիսի 13-ին եւ երկու օրում գրեթե մեկուկես միլիոն դիտում է հավաքել: Հոլովակը զետեղել է երեխայի հորեղբայրը, ինչից հետո դրա շուրջ զրուցել է Reddit-ի օգտատերերի հետ:
Ֆորումի բազմաթիվ յուզերներ համարել են, որ աղջկա հանպատրաստից ելույթը պարզապես պարտավոր է հայտնվել «Էլեն Դեջեներեսի շոու»-ում՝ ամերիկյան հեռուստատեսությունում առավել մեծ ժողովրդականություն վայելող ծրագրերից մեկում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը