Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները Չինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունը Մոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համար Եվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարում Լիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարություն Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին 

Կարեն Կարապետյանի քրեաօլիգարխիկ հենարանը...

Վերլուծական

Համաշխարհային բանկը օրերս հրապարակել է «Առևտուրն անցումային փուլում» զեկույցը, որտեղ Հայաստանի համար, մեղմ ասած, բավականին տխուր իրականություն և հեռանկար է նկարագրված: Նախ՝ այս տարվա համար կանխատեսել է ընդամենը 2,7 տոկոս աճ: Տարեկան կտրվածքով, եթե անգամ Հայաստանի կառավարությանը հաջողվի այս աճը ապահովել, ապա, միևնույն է, այն շատ ցածր ցուցանիշ է զարգացող տնտեսությունների համար: Ի դեպ, կառավարությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, բյուջեում ամրագրել է, որ 2017թ. ՀՀ տնտեսությունը պետք է աճի 3,2 տոկոսով, ինչը նույնպես ցածր ցուցանիշ է: Եվ հատկանշականն այն է, որ ԱՄՀ-ն խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, իսկ ՀԲ-ն վարչապետի վերանշանակումից ու նոր կառավարության ձևավորումից առաջ կասկածի տակ են դնում Կ. Կարապետյանի ներկայացրած թվերն ու խոստումները՝ այդպիսով ցույց տալով, որ դրանք այնքան էլ իրատեսական չեն:

Ինչպես գիտենք, Հայաստանում ներդրումային բում ապահովելու նպատակով վարչապետի կողմից ստեղծվել էր Ներդրողների ակումբը: Ովքե՞ր են այդ ներդրողները, որոնք պետք է ապահովեին մեր երկրի տնտեսության զարգացումը և առաջընթացը: Դրանցից առաջինը Սամվել Կարապետյանն է, ով գուցե առաջիկա տարիներին կատարի խոստացած 300 մլն դոլարի ներդրումը, իսկ գուցե արդեն իսկ հետ է կանգնել սույն նախաձեռնությունից, այդ գինը չափազանց բարձր համարելով՝ Կարեն Կարապետյանի քաղաքական հենարանը ամրապնդելու համար: Իսկ ովքե՞ր են մյուսները, որոնք պետք է աջակցեն Կ. Կարապետյանին: Դրանց մեջ են «Լյուդինգ» ընկերության սեփականատերերը, որոնք, որոշ տեղեկություններով, արդեն իսկ դժգոհություն են հայտնել, որ իրենց ստիպել են միանալու այդ ծրագրին, և որ առանց այդ էլ իրենց բիզնեսը ֆինանսական խնդիրներ ունի, ուր մնաց թե միանան Հայաստանում Կարեն Կարապետյանի իմիջի կերտմանը: Այս հիմնադրամին աջակցողներից մեկն էլ Ռուսաստանում, մասնավորապես՝ Սոչիում ու Կրասնոդարի երկրամասում հայտնի Ռուբեն Թաթուլյանը կամ հայտնի Ռոբսոնն է: Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ռուբեն Թաթուլյանը ձերբակալվել է Չեխիայում՝ օրենքով գողերի հերթական հավաքի ժամանակ: Միջոցառումը ֆինանսավորել է Թաթուլյանը, որը Չեխիա է ժամանել հայկական դիվանագիտական անձնագրով : Ռոբսոնը, ըստ ռուսական ԶԼՄ-ների, համարվում է Դեդ Հասանի «հետնորդը» եւ Ռուսաստանի սեւծովյան տարածաշրջանի «նայողը»: Ըստ ռուսական ԶԼՄ-ների, նա Հայաստանի պատվավոր հյուպատոսն էր այս տարածաշրջանում եւ շրջում էր հայկական դիվանագիտական համարանիշերով մեքենայով:

Ահա նման քրեական հեղինակություններն են օգնելու Կարապետյանի կայացմանն ու դիրքերի ամրապնդմանը: Նրանք, թեև այդ երեք տասնյակ գործարարների հետ Հայաստան այդպես էլ չժամանեցին, բայց ներգրավված են մեր տնտեսության շենացման սուրբ գործում: Եվ սրանք մարդիկ են, որոնց ամենատարբեր հանցագործություններ են վերագրվել իրենց շահին հասնելու համար: Եվ արդյոք կրիմինալը կարող է Հայաստանի զարգացման գործում անշահախնդիր ներդրում ունենալ: Կամ Հայաստանին անհրաժե՞շտ են այդ կրիմինալ ֆինանսները: Ինչ պետք է տա Հայաստանը դրա դիմաց նրանց: Կամ, որն ավելի ճիշտ է, ՌԴ-ին: Դա ազդեցության լծակ կամ ավելի շուտ՝ մահակ կդառնա մեր երկրի գլխին: Ներկայացնելով ռուսահայ գործարարներին, Կարեն Կարապետյանը ակումբի ստեղծման միջոցառման ժամանակ հայտարարել էր. «Հայաստանի ներդրողների ակումբի» յուրաքանչյուր անդամն իր պատմությամբ, իր օրինակով ստեղծել է բիզնես կայսրություն, և գալով Հայաստան՝ նրանք որակ են փոխելու:

Այսօր սակայն, որևէ իմաստ չկա խոսելու համակարգային փոփոխությունների, առավել ևս դրանց նոր որակի մասին, երբ մեր տնտեսության զարգացման միակ հույսը ռուսական քրեական օլիգարխիայի փողերն են: Իրավիճակը փաստորեն չի փոխվում, չենք տեսնում ոչ ներդրումները, ոչ ներդրումային ոլորտում համակարգային փոփոխությունները: Բավական է համեմատել Հայաստանում և Վրաստանում կատարվող ներդրումների թիվը, և ամեն ինչ պարզ կդառնա: Պաշտոնական տվյալներով՝ Վրաստանում 2016 թվականին արտասահմանյան ներդրումները կազմել են շուրջ 5 միլիարդ դրամ, իսկ Հայաստանում կատարված ներդրումները՝ 200 միլիոն: Այս երկու թվերով ամեն ինչ ասված է: Իսկ սա նշանակում է , որ մոտ ապագայում ներդրումների և տնտեսական աճի բացակայությունը Կարապետյանի համար մեծագույն ֆիասկոյի կարող է հանգեցնել, երբ վերջինս ձեռք չբերելով քաղաքական հենարան, կարող է կորցնել նաև տնտեսական բլոկի վրա վերահսկողությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է վարչապետի դիրքերի թուլացում բոլոր բևեռներում:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը Առաջին մանկական «Բուքերի» եզրափակչում 8 գիրք է․ հաղթողին կընտրեն նաև երեխաներըՈւկրաինան պատերազմը ոչ մի տեղ չի տեղափոխում. Կիևում արձագանքել են Լիբիայի պահանջին՝ բացատրելու ռուսական նավի վրա հարձակումը «Հայաքվե»-ն մերժում է իշխանության սահմանադրական նախագիծը և հայտարարում ընդդիմադիր համախմբման մասինՍտամբուլի արվարձանում մեկ օր շարունակ առյուծ էին որոնում, սակայն իշխանությունները հայտնել են, որ այն գոյություն չունի Բացվել է Ռոնալդուի ամենաբարձր արձանով թանգարանը Վանաձորում այսօր վրшերթի ենթարկված 8–ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենադիտված