Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Կարայանի սուտը…

Վերլուծական

Երբ որոշվում էր նախարարությունների անվանումները փոխել այնպես, որպեսզի դրանք առավելագույն կերպով արտահայտեին իրենց գործառույթները, հնչում էին քննադատություններ, թե այս կամ այն նախարարության անվանման փոփոխությունը չէ, որ հանգեցնելու է դրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Դատելով ամենայնից՝ կարող ենք այժմ ասել, որ քննադատողները բնավ չէին սխալվում:

«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն» անվամբ մի պետական գերատեսչություն է ՀՀ Կառավարության կազմում գործում, որի ղեկավարն էլ Կարեն Կարապետյանի կադրի համբավ վայելող Սուրեն Կարայանն է: Եթե վերոհիշյալ տրամաբանությամբ փորձենք հասկանալ, թե որն է Հայաստանում Կարայանի բանուգործի անունը, պետք է եզրակացնենք, որ երկրի տնտեսության զարգացումն ու ներդրումների հոսք ապահովելն է: Հրաշալի է: Հարց է առաջանում, սակայն, որքա՞ն էֆեկտիվ է Կարայանն աշխատում իր այդ պաշտոնում կամ նրա ղեկավարման երկարուձիգ ամիսների ընթացքում քանի՞ ներդրող է «կոտրել Հայաստանի դուռը», որքանո՞վ է աճել ՀՀ տնտեսությունն՝ առհասարակ: Պատասխանն առավել քան ակնհայտ է. առաջընթացը գործնականում զրոյական է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ներդումների իմաստով: Իհարկե, միգուցե ոմանք կարող են նկարված թվերի միջոցով մեզ հակառակն ապացուցել, բայց, որ մեկ-երկու դեպքը չի կարող մթնոլորտ ստեղծել, ակնհայտ է. Հայաստանը լճացած վիճակում է գտնվում:

Եվ ինչպես չլճանա, եթե նույնիսկ տեղական արտադրողին պաշտպանելուն ուղղված տարրական քայլեր չեն ձեռնարկվում: Բավական տևական ժամանակ է, ինչ թմկահարվում է ներմուծումը կրճատելու, տեղական արտադրողին խրախուսելու, օտար երկրներում արտադրված ապրանքները հայրենականով փոխարինելու մասին: Չնայած բեմադրված ողջ շոուին՝ այդպես էլ, սակայն, ոչ մի կոնկրետ քայլ՝ դրան միտված, այսօր չենք կարող նշմարել.տեղական արտադրողն այսօր նսեմացված վիճակում է գտնվում՝ չկարողանալով սեփական երկրում սեփական արտադրանքն իրացնել ու շահույթ ստանալ: Ու խնդիրը միայն տնտեսագիտական օրենքներից բխող օբյեկտիվ դժվարությունները չեն, այլ՝ միանգամայն սուբյեկտիվ: Հետևաբար՝ այսքանից հետո խոսել տնտեսական ինչ-որ զարգացման, Հայաստանում կատարվող ներդրումների մասին ուղղակի ծիծաղելի է, քանի որ՝ որքան էլ ոմանք սիրեն ինքնաներշնչանքով զբաղվել, սակայն պետական պարտքը 6 մլրդ դոլարի հասցնելը չի կարող դիտարկվել որպես տնեսական զարգացում. վերջին մի քանի ամիսներին Հայաստանը հաջողացրել է ավելի քան կես մլրդ դոլարով մեծացնել իր արտաքին պարտքի բեռը:

Հիմա հարց է առաջանում՝ կարո՞ղ է Սուրեն Կարայանը մեզ գոնե երկու օրինակ բերել, թե ինչպես են այս մի քանի ամիսներին գոնե որոշ ներմուծվող ապրանքատեսակներ հաջողությամբ փոխարինվել Հայաստանում արտադրվածներով: Եվ թո՛ղ չասեն, թե այստեղ չկան միջազգային չափանիշներին համապատասխանող արտադրանք տվողներ, կամ հայկականը մրցունակ չէ: Շատ էլ լավ կան. միայն հայկական լվացող ու մաքրող միջոցների առատությունը բավարար է, որպեսզի գոնե այս շուկայում հայ արտադրողը պատշաճ կերպով ներկայացված լիներ ու նույնիսկ մարտահրավեր նետեր, ասենք, նույն պարսկական կամ թուրքական արտադրողներին: Իսկ լծակներ՝ փակելու հայկական արտադրանքի ճանապարհը, որքան ասես՝ կան. սկսած մանրածախ շուկայում պատշաճորեն ներկայացված չլինելուց, վերջացրած պետական գնումների համակարգի կողմից լիակատար անտեսվածություն: Այդպես էլ չսովորեցինք սպառել մերը, աջակցել տեղական արտադրողին: Արդյունքում՝ դարձել ենք թուրքական ապրանքների երկրորդային շուկա ու հետո էլ խոսում ենք ներդրումներ ներգրավելու, տնտեսական զարգացում ապահովելու մասին: Եվ ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ լինեն, եթե այստեղ տեղական արտադրանք սպառելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է դառնում...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված