«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ «Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգ Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) 

Դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն անվանակոչվեց Ապրիլյան հերոսամարտի մասնակցի անունով

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Արծվանիստի միջնակարգ դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակն այսուհետ կրելու է նույն դպրոցի նախկին սան, 2016 թվականի Ապրիլյան հերոսամարտերի մասնակից, մարտական դիրքում դժբախտ պատահարի զոհ դարձած Խորեն Դերենիկի Հարությունյանի անունը:

Դասասենյակի անվանակոչության արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչական կոլեկտիվը եւ աշակերտները, Խորեն Հարությունյանի մայրը, եղբայրը, տատը եւ այլ հարազատներ: Հանդես գալով բացման խոսքով՝ դպրոցի տնօրեն Թոռնիկ Սահակյանը նշեց, որ Խորեն Հարությունյանը Ապրիլյան քառօրյա մարտերին մասնակցել է Թալիշի պաշտպանական դիրքերում, աչքի ընկել խիզախությամբ, նպաստել հակառակորդի ջախջախմանը, անգամ մարտից դուրս եկել առանց վիրավորվելու: Սակայն մարտական դիրքում Խորենը զոհվել է 2016 թվականի հունիսի 2-ին, դժբախտ պատահարի հետեւանքով:

«Խորեն Հարությունյանը հետմահու ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալների:Նա ուսման տարիներին եւս աչքի էր ընկնում առաջադիմությամբ, աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ: Կարծում եմ, որ նրա անունն արժանիորեն է կրում մեր դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը, քանի որ մեր սերունդները Խորենից եւ մեր հայրենասեր մյուս տղաներից շատ դասեր ունեն քաղելու»,- նշեց դպրոցի տնօրենը:

Այնուհետ Խորեն Հարությունյանի դպրոցական եւ զինվորական կյանքի անցած ուղին ներկայացրին Արծվանիստի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ այն համեմելով հայրենասիրական բանաստեղծություններով ու թեւավոր խոսքերով:

«Այս միջոցառումը սոսկ անվանակոչության նպատակով հրավիրված միջոցառում չէր: Այն նաեւ ռազմահայրենասիրական բաց դաս էր մի երիտասարդի մասին, ով մասնակցեց Ապրիլյան քառօրյա հերոսամարտին եւ քաջաբար պաշտպանեց հայրենի հողը: Սա ոչ միայն Խորենի ընտանիքի վիշտն է, այլ բոլորիս համազգային ցավը, ինչը մեր ներկա ու ապագա զինվորներին, սերունդներին պարտավորեցնում է՝ անմար պահել Խորենի եւ մյուս մարտնչող տղաների անունն ու գործը»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը:

Դասասենյակի բացման պատիվը տրվեց Խորեն Հարությունյանի եղբորը՝ Հարություն Հարությունյանին: Օրհնության կարգ կատարեց Գեղարքունյաց թեմի Վանեվանի հոգեւոր հովիվ Տեր Տիրատուր քահանան:

«Արդեն մեկ տարի է, ինչ չկա իմ սիրելի զավակը, բայց ամեն ակնթարթ ես նրան զգում եմ իմ կողքին: Հիմա, երբ մեր դպրոցի դասասենյակն անվանակոչվեց զավակիս անունով, նրա շունչն ավելի ուժեղ եմ զգում, փոքր-ինչ սփոփվում եմ, որ Խորենիս անունը կապրի հավերժության մեջ: Ես իմ խորունկ ցավի հետ նաեւ հպարտանում եմ, որ նման առյուծ որդի եմ ծնել, սնել ու դաստիարակել: Թող այլեւս ոչ մի մայր նման վիշտ չտեսնի, թող Հայոց աշխարհի վրա թագավորի խաղաղությունը»,-ամփոփիչ խոսքում նշեց Խորեն Հարությունյանի մայրը՝ Արծվանիստի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Թամարա Բոլոզյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համար
Ամենադիտված