«Փաստ»․ Երկուսը քաղաքում
Հայկական Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Բոլոր կառավարությունների կազմավորման ժամանակ լրատվամիջոցները հիմնականում կարողանում էին լուրեր հայթայթել ապագա կառավարության կազմի մասին: Համենայն դեպս, հիմնականում ճիշտ տեղեկություններ էին հրապարակվում:
Սակայն այսօր տեղեկատվական սով է: Ոչ ոք ոչինչ չգիտի: Ով ինչ էլ գրում է' ենթադրություններից այն կողմ չի անցնում: Կանխատեսելի է, օրինակ, որ Դաշնակցության երեք նախարարները կմնան իրենց պաշտոններում, երեք ուժայինները' նույնպես:
Այսքանը:
«Փաստի» տեղեկություններով' կառավարության կազմի ձևավորումը չի քննարկվել ու չի քննարկվելու ՀՀԿ վերնախավում:
Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, առանց երրորդ մարդու, երկուսով քննարկում են այս հարցը: Միմիայն երկուսով:
Եվ մնացած բոլորը, մենք էլ ձեզ հետ միասին, կիմանանք սահմանված ժամկետի վերջին օրը»:
Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը