«Սելտա»-ի ֆուտբոլիստի կարմիր քարտն ու «Ռեալ»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ, լուսանկարներ)
Սպորտ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակներում «Արքայական ակումբը» հյուրընկալվեց «Սելտա»-ին և հաղթեց 4:1 հաշվով:
Մադրիդցիների կազմում դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն (10', 48'), մեկական անգամ էլ աչքի ընկան Քարիմ Բենզեման (70') և Տոնի Կրոսը (88'):
Դաշտի տերերի միակ գոլը խփեց Գվիդետին` 69-րդ րոպեին: Հանդիպման 62-րդ րոպեից դաշտի տերերը մնացին տասը հոգով. երկրորդ դեղին քարտը ստացավ և դաշտից հեռացվեց Յագո Ասպասը:
Այս հաղթանակի շնորհիվ մադրիդյան թիմը իր միավորների քանակը հասցրեց 90-ի և բարձրացավ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական` շրջանցելով «Բարսելոնա»-ին:





















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում