Սամվել Ալեքսանյանը թմրամիջոցների և հոգեմետ դեղերի արտահանման և ներմուծման լիցենզիա կստանա
Հասարակություն
ՀՀ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա կստանա:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com կայքը տեղեկանում է ՀՀ Կառավարության պաշտոնական տեղեկագրից: Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:
Թմրամիջոցների և հոգեմետ դեղերի արտահանման, ներմուծման համար կառավարությունից լիցենզիա ստանալու համար դիմել է ընկերությունը: ՀՀ Առողջապահության նախարարությունն էլ, ուսումնասիրելով հայտը, տվել է հավանությունը, որը ամենայն հավանականությամբ՝ կհաստատվի կառավարության այսօրվա նիստում:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը