Ֆուտբոլիստները ցույց տվեցին` իրենց վրա կարելի է հույս դնել Եվրոպայի լիգայի եզրափակչում. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անդրադարձել է «Սաութհեմփթոն»-ի (0:0) դեմ հանդիպմանը և նշել, որ գոհ է իր թիմի ֆուտբոլիստների անհատական խաղից:
«Չգիտեմ՝ ամեն ինչ կարգի՞ն է արդյոք այն ֆուտբոլիստների հետ ովքեր փոխարինվեցին: Մենք լավ խաղացինք, փորձեցինք հաղթել և ավարտին հասցնել գրոհները: Վատ չէր: Բոլոր խաղացողները դրական տպավորություն թողեցին: Ռոմերոն շատ լավ խաղաց:
Թիմն այնքան էլ հաջող չէր գործում, բայց անհատապես նրանք լավ խաղացին: Նրանք ցույց տվեցին, որ իրենց վրա կարելի է հույս դնել Եվրոպայի լիգայի եզրափակչում»,–Մոուրինյուի խոսքը մեջբերում է BBC-ն:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը