Տարադրամի փոխարժեքը այսօր ՊՆ զորամասի պահեստապետին մեղադրանք է ներկայացվել դիզվառելիքի հափշտակության համար Փրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ Հայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը Ընդհատվեց Նարեկ Թորոսյանի կյանքի ճանապարհը․ համալսարանը ցավակցական հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերով է՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննության Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան փորձագիտական համաժողովը Քացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տուն Կարող ա՞ գիտեն 1917 թվականն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են. Արման Աբովյան Ինչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերից 

Ամենայն Հայոց կաթողիկոսը բարի ընթացք ու հաջողություններ է մաղթել ԱԺ աշխատանքներին

Քաղաքական

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման առաջին նիստի առիթով՝ Հայրապետական ողջույնն ու օրհնությունը բերելով նրանց: Կաթողիկոսն իր խոսքում նշեց, որ ԱԺ դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված Սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով:

«Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես՝ Ազգային ժողովը ստանձնում է նաև ավելի մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում մեր ներկայի ու ապագայի հանդեպ, մեր պետականության կայացման և մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին: Ազգային ժողովի կողմից կարևոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրենսդրական հիմքերը իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ձևավորման, մեր երկրում տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար: Այս տարիներին ջանքեր են ներդրվել ն աև՝ ապահովելու բարենպաստ միջավայր, հոգևոր և ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, մեր կյանքից, սակայն, դեռևս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պետք է անցնենք՝ կերտելու մեր ժողովրդի բարօր կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքներն ու իրագործելու ազգային մեր իղձերը:

Մեծարգո պատգամավորներ,

Բարձրագույն օրենսդիր մարմնում դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պետք է ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն ու առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը: Խորհրդարանը նաև կարևոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը, ծնունդ առած նախանձասեր ու նախանձախնդիր նույն ոգո ւց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային ժողովի արդյունավետ առաքելությունը:

Ի դեպ է այսօր հիշել Ներսես Շնորհալու պատգամը. «Միություն ի կարևորս, ազատություն հեկբայականս և սեր համենայնի»: Հավատարմորեն հետևեք մեծ հայրապետի այս հորդորին, պահպանեք միությունը կարևոր գործերում, ազատությունը՝ երկրորդականներում և սեր ամեն ինչում: Մեր մաղթանքն է, որ համերաշխ գործակցությամբ միավորեք ձեր ջանքերն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ, լուսավոր ու բարի կյանքի: Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով, պարգևի եռանդ ու կորով՝ մնայուն ձեռքբերումներ ձեր բարձր առաքելության մեջ:

Հարուցյալ մեր Տիրոջ շնորհներն ու հաղթական Սուրբ Խաչի պահպանությունն ենք հայցում ձեզ ամենքիդ և Սուրբ հոգու առաջնորդությունը»,-նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նրա գլխավորությամբ ԱԺ պատգամավորները հոտընկայս Տերունական աղոթքն են ասել՝ բարի ընթացք ու հաջողություններ հայցելով Ազգային ժողովի աշխատանքներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տարադրամի փոխարժեքը այսօրԼավրովը կանխատեսել է Իրանի միջուկային ծրագրի գործողությունները ԱՄՆ ագրեսիայից հետոՊՆ զորամասի պահեստապետին մեղադրանք է ներկայացվել դիզվառելիքի հափշտակության համարՓրկարարները Երևանի Կորյունի փողոցում գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամՀայաստանի և Վրաստանի ռազմական ոստիկանությունների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումըՌուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը՝ որպես ամենամեծ միջուկային տերություններ, պետք է շարունակեն երկխոսությունըԸնդհատվեց Նարեկ Թորոսյանի կյանքի ճանապարհը․ համալսարանը ցավակցական հայտարարություն է տարածելԳագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Ոստիկանները շղթա կազմեցին՝ հատուկ Ծառուկյանի համար. նրան համակիրները ճանապարհեցին ծափերովԻրանը մեղադրել է Թրամփին նավթի գները իջեցնելու իր հայտարարություններովէ՞ս է իրավական համակարգի մակարդակը. Երեմ Սարգսյանին նախաքննական մարմինը հրավիրել է հարցաքննությանՍյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան փորձագիտական համաժողովըՄոլդովան ցանկանում է մնալ ԱՊՀ շրջանակներում կնքված 17 միջազգային պայմանագրերի անդամՔացով խփել, մեր տուն ա մտել քաղաքականությունը, Ծառուկյանն էդ ի՞նչ էր արել, որ այդպես մտաք նրա տունԿարող ա՞ գիտեն 1917 թվականն է, իրենք էլ պլաշներով չեկիստ են. Արման ԱբովյանԻնչպե՞ս կանխել երեխաների թունավորումը դեղերից և կենցաղային քիմիական նյութերիցԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիայինՓաստաբան Երեմ Սարգսյանին ՔԿ են հրավիրել հարցաքննությանՔոլեջների ընդունելության հայտագրման ժամկետը երկարաձգվել էՎարդևանյան․ «Նարեկ Կարապետյանի հարցով քաղաքական թատրոն է բեմադրվում»Երեմ Սարգսյանին հեռացրել են վարույթից՝ Գագիկ Ծառուկյանի առերեսումից առաջ2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումըՆեթանյահուն քննարկել է Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտությանը վերադառնալու սցենարներըՏավուշում հանցագործությունների թիվը աճել էԶարմացած եմ Եզրաս արքեպիսկոպոսի հսկայական աշխատանքով, նա ամբողջությամբ նվիրվել է Աստծուն ծառայելուն. Մետրոպոլիտ ԱնտոնիՄեղրի կատարած նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում․ ՄԻՊ Երևանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԿԸՀ-ն քննարկում է Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցըԼիբանանը ձգտում է վերջ դնել Իսրայելի օկուպացիային30-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով Եղեգիս-Շատին ճանապարհին բախվել է հողաթմբերին ու քարերին․ կա վիրավորԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը Նյու Յորքի քաղաքապետ Մամդանին խոստովանել է, որ չի կարողանա ձերբակալել Նեթանյահուին Միջազգային քրեական դատարանի օրդերի համաձայնԱբովյան․ «Ընտրությունները ապալեգիտիմ էին, իսկ ԲՀԿ-ի ձայները՝ գողացված»Կարևորվել է ՀՀ-Կանադա բարձրաստիճան շփումների շարունակականությունը Խոսրովի անտառի ֆոտոթակարդները արձանագրել են Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկին՝ Կովկասյան ընձառյուծին (տեսանյութ)Լիբանանի առաջնորդը և Թրամփը քննարկել են Իսրայելի հետ սահմանին կայունությունն ամրապնդելու ծրագիրը«Դատարկ ու շինծու իրավական ֆարս». Աբովյանը՝ Ծառուկյանի մեղադրանքի մասինԱշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301978-ով․ Գևորգ ՊապոյանAP. Իրանի հետ հակամարտության ընթացքում ավելի քան 500 ամերիկացի զինվոր է վիրավորվելԹերլիցքավորման համար «ԿԱՐՍ» ՍՊԸ-ի լցակայանը տուգանվել է ավելի քան 1,2 մլն դրամով ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեWSJ. Թրամփը հաստատել է Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրըՀայաստանի անձնագիրը Henley & Partners-ի վարկանիշում 73-րդն է. Արտակ Զաքարյան Շրջանառության մեջ կդրվի նամականիշ՝ նվիրված Նիկիտա Սիմոնյանի ծննդյան հարյուրամյակ թեմային AP. Իրանի հակամարտության ժամանակ ամերիկացի զինծառայողների զոհերի թիվը հասել է 18-իՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբանԿդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեների գազամատակարարումը ՌԴ երկու քաղաքներում ևս երկու Wildberries կենտրոններ են այրվում
Ամենադիտված