«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հակառեկորդը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնության 28-րդ տուրի հետաձգված խաղում գոլազուրկ ոչ-ոքի է ավարտել «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպումը:
Մանչեսթերյան թիմը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում հաղթել է 17 խաղում, արդյունքում՝ Մոուրինյուի թիմն իր համար հակառեկորդ է սահմանել ԱՊԼ-ում մեկ մրցաշրջանում ունեցած հաղթանակների քանակով (անկախ նրանից առաջնության վերջին խաղում հաղթանակ կտոնի՞, թե՞ ոչ): Այս մասին տեղեկացնում է Opta-ն:
Բացի այդ, 1992թ-ից ի վեր առաջին անգամ՝ մանկունիացիները ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում 15 խաղ ոչ-ոքի են ավարտել:
2015/16 մրցաշրջանում թիմը ունեցել է 19 հաղթանակ, 9 ոչ-ոքի, 2014/15 մրցաշրջանում` 20 հաղթանակ, 10 ոչ-ոքի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը