Ռոնալդուն՝ ռեկորդակիր
Սպորտ
Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից հետաձգված խաղի շրջանակներում «Ռեալ»-ը 4:1 հաշվով հաղթել էր «Սելտա»-ին:
Մադրիդյան թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպմանը դարձել էր դուբլի հեղինակ: Պորտուգալացին, արդյունքում, հեղինակեց իր 367-րդ գոլը եվրոպական առաջատար առաջնություններում:
Այս ցուցանիշին պատմության մեջ ոչ մի ֆուտբոլիստ դեռ չի հասել (եվրոպական 5 առաջատար առաջնություններում): Այս մասին գրում է Opta-ն:
Մինչ այս՝ լավագույն ցուցանիշը «Չելսի»-ի և «Տոտենհեմ»-ի լեգենդար հարձակվող Ջիմի Գրիվզն էր (366 գոլ` 528 խաղում):
Ռեկորդը գերազանցելու համար Ռոնալդուից պահանջվել է 460 խաղ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը