Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել միջազգային մրցաշարում
Սպորտ
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում տեղի ունեցան «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարի առաջին տուրի պարտիաները:
Առաջին տուրում մեր ներկայացուցիչներից հաղթանակ տոնեց Արամ Հակոբյանը: Նրա մրցակիցն էր Կիրիլ Շյոտկինը: Մրցաշարում մեր մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, հաշտություն կնքեց Սերգեյ Լոբանովի հետ:
Մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ տոնեցին նաև Կիրիլ Շուբինը, Նիկոլոզի Կաչարավան և Լամպրոս Գյանոուլակիսը:
Կայանալիք 2-րդ տուրում Արամ Հակոբյանի մրցակիցն է Կիրիլ Շևչենկոն, իսկ Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկոլոզի Կաչարավայի հետ:
Մրցաշարի խաղային օրերն են մայիսի 17-21-ը և 23-28-ը: Մայիսի 22-ը հանգստյան օր է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը