Կիքս և վեճ՝ նորընտիր Ազգային ժողովում
Քաղաքական
Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստի ընթացքում արձանագրվեց նորընտիրների առաջին թեժ վեճը:
Առաջին կիքսը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Կնյազ Հասանովի հայտարարությունից հետո, որ պետք է պատգամավորները գրանցվեն, որևէ պատգամավորի դա իրականացնել չհաջողվեց:
Նիստը վարողը երկրորդ անգամ պատգամավորնրից պահանջեց քարտերը տեղադրել և գրանցվել: Երկրորդ անգամ նույնպես նորընտիրները չկարողացան հաղթահարել տեխնիկական խնդիրները և նրանց փոխարեն դա արեց Ազգային ժողովի աշխատակազմը:
Հաջորդ կիքսը, որը վեճի վերածվեց, արձանագրվեց պատգամավորների երդումից հետո, երբ համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի 33-րդ հոդվածի՝ նիստը նախագահողը հայտարարեց առաջին նստաշրջանի օրակարգը, որը վերաբերում էր հաշվիչ հանձնախմբի ստեղծմանը, Ազգային ժողովի նախագահի ընտրությանը, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններին, մշտական հանձնաժողովների ստեղծմանը:
Կնյազ Հասանովը հայտարարեց, որ հաշվիչ հանձնաժողվում ՀՀԿ-ն կունենա 5 անդամ, «Ծառուկյան կուսակցությունների դաշինք» խմբակցությունը՝ 2 , իսկ «ԵԼՔ կուսակցությունների դաշինք» և ՀՅԴ խմբակցությունները՝ 1-ական:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայն չեն հաշվիչ հանձնաժողովում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների բաշխմանը և առաջարկում են, որ յուրաքանչյուր խմբակցությունից ներկայացված լինեն հավասար թվով պատգամավորներ, այսինքն՝ 2-ական պատգամավոր՝ յուրաքանչյուր խմբակցությունից:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը