Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Սերժ Սարգսյանի «ջոկերը»...

Վերլուծական

Երեկ իշխող Հանրապետականի ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովն ի վերջո բացեց փակագծերը և հայտարարեց, թե ովքեր են զբաղեցնելու ԱԺ նախագահի և մշտական հանձնաժողովների նախագահի պաշտոնները:

Հանրապետականը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է Արա Բաբլոյանի թեկնածությունը, և, ինչ խոսք, նման հանգուցալուծումը կարելի է անակնկալ համարել: Չնայած այն իրողությանը, որ Արա Բաբլոյանը խորհրդարանական ընտրություններում հանրապետականի 4-րդ համարն էր, այնուամենայնիվ, նա չունի քաղաքական կենսագրություն և երբևե աչքի չի ընկել ակտիվ պատգամավորական գործունեությամբ: Բացառություն էր թերևս միայն 2012 թվականի փետրվարը, երբ լրագրողները արձանագրել էին ՀՀԿ խմբակցության մի քանի պատգամավորների քվեարկությունն ուրիշի փոխարեն: Այդ թվում, օրինակ, Արեգ Ղուկասյանի, Հերմինե Նաղդալյանի, կամ Գագիկ Մելիքյանի: Այդ պատգամավորների թվում էր նաև Արա Բաբլոյանը:

Բայց, վերջինս այդ պատմության մեջ ցուցաբերեց բացառիկ վարք: «Բռնվածներից» նա միակն էր, որ հրապարակավ ներողություն խնդրեց այդ արարքի համար եւ հայտարարեց, թե սխալ է արել: Հիմա երեւի Գագիկ Մելիքյանն ու Հերմինե Նաղդալյանը, որոնք կրկին պատգամավոր են, շատ են ափսոսում, որ հինգ տարի առաջ ներողություն չխնդրեցին ուրիշի փոխարեն քվեարկելու համար: Հարց է առաջանում՝ արդյո՞ք այդ արժանիքն է հիմք հանդիսացել ընտրությունը կանգնեցնել հենց Բաբլոյանի թեկնածության վրա, քանի որ քաղաքական այլ արժանիքներ՝ գոնե անզեն աչքով՝ չեն նշմարվում:

Մյուս կողմից, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը երբեք պատահական կադրային նշանակումներ չի անում: Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում կարծես թե յուրօրինակ ոճ ունի այդ տեսակ անակնկալներ մատուցելու, օրինակ, նույնը մենք տեսանք Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի նշանակման առումով, երբ նորից անսպասելի անձ նշանակվեց, որի անունը մինչ այդ երբեք չէր շոշափվում։ Այս իմաստով, իհարկե, անակնկալ էր, մյուս կողմից՝ Արա Բաբլոյանը դիտարկվել է Սերժ Սարգսյանի համար իբրև պահեստային տարբերակ, եթե անհրաժեշտություն առաջանա ներիշխանական բևեռում կոմպրոմիսի գնալ: Նախագահը փաստորեն գնում է այդ կոմպրոմիսին՝ ներքաղաքական պայքարում լարվածության աճը կանխելու համար: Բաբլոյանը կոմպրոմիսային ֆիգուր է և անկախ իր պաշտոնավարման ժամկետից, կարող է հանգիստ «համակեցվել» թե՛ Սերժ Սարգսյանի, և թե՛ Կարեն Կարապետյանի հետ' նայած, թե նրանցից ով 2018-ին կստանձնի իշխանության ղեկը: Արա Բաբլոյանի նշանակումը ցույց է տալիս, որ Ազգային ժողովն առաջիկա տարում առնվազն ինչ-որ միջանկյալ կարգավիճակում է լինելու, և որ իշխանության ներսում կա դիրքային լուրջ պայքար ուժերի նոր դասավորության համար։ Այս նշանակումն ապացուցեց, որ իշխանության մեջ անորոշություն մասին քաղաքական շշուկները, այնուամենայնիվ, սին չեն։

ՈՒժերի հարաբերակցության նոր դասավորության պայքար՝ իսկապես կա, և այս պահին չկա որոշակի հանգուցալուծում, որը թույլ կտար քաղաքական որևէ ֆիգուր նշանակել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։ Արա Բաբլոյանի նշանակումը վկայեց, որ Սարգսյանին հաջողվել է խորհրդարանը քաղաքականից վերածել խորհրդանշական կառույցի և դա լիովին համահունչ է Հայաստանում իշխող համակարգի եւ առկա ներքաղաքական վիճակի տրամաբանությանն ու խնդիրներին, դրանց առանցքային գծերին:

Այժմ անդրադառնանք մեկ այլ, ոչ պակաս ուշագրավ դիտարկման: Խորհրդարանական ընտրությունները իշխանության համար անցան քաղաքական սերնդափոխության կարգախոսի ներքո: Մինչդեռ հպանցիկ հայացքը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների կազմին հուշում է, որ ՀՀԿ խոսքի և գործի միջև սարերի ու ձորերի տարբերություն է: Որևէ մեկը չի պնդի, որ Խոսրով Հարությունյանը, Հակոբ Հակոբյանը, կամ Գագիկ Մինասյանը ՀՀԿ նոր դեմքերն են կամ սերնդափոխության դրոշակակիրները: Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀԿ-ում նախընտրել են դիմել ոչ թե համակարգային, այլ կոսմետիկ սերնդափոխության, որը ոչ այլ ինչ էր, քան նախընտրական պարզագույն ֆիկցիա: Իսկ քաղաքական սերնդափոխության խնդիր իշխող հանրապետականը իր առջև չի դնում պարզ պատճառով՝ նախագահ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտի լճացման պայմաններում չունի ներքին խնդիրներ, որոնց լուծման համար ստիպված կլիներ զոհաբերել «հին գելերին»: Միևնույն ժամանակ, չմոռանանք, որ ՀՀԿ մեծամասնությունը շարունակում է մնալ օդիոզ տարրը, որին առնվազն խորհրդարանի տարածքում «հավաք» պահելու համար երիտասարդ հանրապետականների կշիռը չէր բավարարի: Այդ գործի համար կուսակցական շկոլա է պետք, կամ առնվազն բժշկի դիպլոմ, չէ՞ որ Բաբլոյանն ինքը շեշտեց, որ մանկաբույժ է, և գիտի՝ ինչպես վարվել չարաճճիների հետ:

Փաստորեն, կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ունենք կլինիկայի վերածելու Ազգային Ժողով…

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված