Աբրահամյանը չի ափսոսում
Քաղաքական
«Առաջիկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների օրը կնշանակի, մենք մեր թիմով կորոշենք մեր թեկնածուի անունը և կհայտարարենք»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված, Արտաշատի նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ անդրադառնալով Արտաշատի քաղաքապետի ընտրություններում դաշինքից թեկնածու առաջարկելուն:
«Դեռ քննարկումների մեջ ենք, վերջնական պատասխան չկա»,- նշեց նա:
Հարցին՝ ընդդիմադիր պատգամավո՞ր է լինելու, Աբրահամյանը պատասխանեց. ««Ծառուկյան» դաշինքը եթե իշխանություն չէ, ընդդիմություն է: Ես այդ խմբակցության անդամ եմ: Խմբակցությունը ինչ դիրքորոշումով կշարժվի առաջ...»:
Դիտարկմանը՝ որպես ընդդիմադի՝ր Սերժ Սարգսյանի հրաժարակա՞նն է պահանջելու, Աբրահամյանը խուսափեց պատասխանել:
Անդրադառնալով հարցին՝ Արտաշատի քաղաքապետի ընտրովի պաշտոնը չի՞ ափսոսում, քանի որ քաղաք էր ղեկավարում, պատգամավորն ասաց. «Ո՛չ, պատգամավորը ընտրովի չի՞: Հիմա էլ ամբողջ մարզ եմ ներկայացնում»,- ընդգծեց նա:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը