«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ «Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգ Հուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան Աբրահամյան Պուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրություն ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ Լոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ) 

Դժգոհության ալիք ՍԱՍ-ի աշխատակիցների մոտ

Հասարակություն

«ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովի մասնակիցները եկել են աջակցելու բացառապես կամավոր հիմունքներով. Այդ մասին Slaq.am-ին տված հարցազրույցում նշել է է «ՍԱՍ» ՍՊ ընկերության իրավաբան, փաստաբան Շավարշ Փեթակչյանը:

Նա նշել է, որ նման նախընտրական հանդիպումներ կամ ժողովներ անցկացվել են գրեթե բոլոր թիմերում, որոնք այս կամ այն կերպ աջակցում են որևէ քաղաքական ուժի:

-Պարոն Փեթակչյան, կխնդրեի մեկնաբանություն տրամադրել ՍԱՍ գրուպի աշխատակիցների մասնակցությամբ ժողովի առթիվ հարուցված քրեական գործի ընթացքի վերաբերյալ: Ինչպիսի՞ն է իրավիճակը այս պահին:

Գործով նախաքննություն է ընթանում: Նախաքննության մարմինը, ըստ իս, արհեստականորեն ստեղծված հասարակական կարծիքի ներքո, «ճնշում» է սկսել ՍԱՍ գրուպի և նրա աշխատակիցների նկատմամբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում շարունակաբար հարցաքննվում են հանդիպմանը մասնակցած կամ դրա հետ հնարավոր առնչություն ունեցող ՍԱՍ գրուպ ընկերության աշխատակիցները:

- Ի՞նչ ճնշման մասին է խոսքը:

Նրանք կանչվում են Քննչական ծառայություն աշխատանքային ժամերին, ինչը խիստ բացասաբար է անդրադառնում ընկերության գործունեության վրա: Աշխատանքի պրոցեսում առաջանում են բացեր, որոնք հնարավոր չի լինում լրացնել: Պարբերաբար պահանջվում են տարբեր տեսակի փաստաթղթեր և ցուցակներ: Այս քննչական գործողությունները վատ անդրադարձ ունեն ինչպես ընդհանուր աշխատանքային պրոցեսի, այնպես էլ մարդկանց առօրյա կենսակերպի վրա, և սա այն պարագայում, երբ քրեական գործ հարուցելու հիմքերն ի սկզբանե բացակայում էին:

- Կարո՞ղ եք հստակեցնել՝ ինչի մասին է խոսքը:

22.12.2015թ. փո­փո­խութ­յուն­նե­րով ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յան 63-րդ հոդվա­ծի 3-րդ մասն ուղ­ղա­կիո­րեն ար­գե­լում է հիմնական ի­րա­վունք­նե­րի խախտ­մամբ ձեռք բեր­ված կամ ար­դար դա­տաքն­նութ­յան ի­րա­վուն­քը խա­թա­րող ա­պա­ցույ­ցի օգ­տա­գոր­ծու­մը: Այս կարևորագույն պահանջն անտեսելն արդեն խոսում է նախաքննության մարմնի մեղադրական ձեռագրի մասին:

-Տարածված ժողովի ձայնագրությունում լսելի է աշխատակիցներին ուղղված սպառնալիքներ, ըստ որի բացասական հետևանքներ կառաջանան այն աշխատողների համար, ովքեր թեկնածու Արտակ Սարգսյանի օգտին չեն բերի ձայներ: Արդյո՞ք դա բավարար հիմք չէր քրեական գործի հարուցման համար:

Ոչ: Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի հատկանիշներով, ըստ որի պատասխանատվություն է նախատեսվում թեկնածուներից մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն Ընտրողին հարկադրելու համար… Մինչդեռ իրականում աշխատակիցներին որևէ մեկը չի սպառնացել, որևէ մեկը ընտրողի կամքի իրականացմանը չի խոչընդոտել: Գաղտնիք չէ, որ ցանկացած իրադրությանը կամ երևույթին որոշակի գաղտնիության ձևաչափի հաղորդումը /տվյալ պարագայում ձայնագրության գաղտնի լինելու բնույթը/ բնական հետաքրքրության ավելի մեծ հասարակական ռեզոնանս է առաջացնում: Միայն այն հանգամանքը, որ ինչպես այդ հանդիպումից առաջ այնպես էլ հետո ընկերության որևէ աշխատակից երբևէ աշխատանքից չի հեռացվել ընտրություններում աջակցություն չցուցաբերելու համար վկայում է հարկադրանքի բացակայության մասին: Նամանավանդ, որ ձայնագրությունը տեղադրվել է արդեն ընտրություններից հետո: Դեռ ավելին, հանդիպումը վարողը դիմելով ակտիվիստներին՝ նշում է, որ սա խնդրանք է աջակցելու ընկերության հիմնադրին ակտիվ քարոզչության միջոցով, ինչպես նաև նշում է, որ «եթե կան մարդիկ, ովքեր այլ կուսակցություններին են հարում՝ ազատ են իրենց կամահայտնության հարցում»: Այս առումով քրեական գործի հարուցումը մեզ բոլորիս համար անակնկալ էր:

- Ներողություն, բայց ձայնագրության մեջ վարողը խոսում է վարձատրության մասին:

Վարողը ոչ թե խոսում է ընտրողին կուսակցության օգտին ձայն տալու համար վարձատրելու մասին, այլ խոսում է ակտիվիստներին, քարոզիչներին խրախուսելու մասին: Ձայնագրության մեջ լսվում է, որ լինելու են պարգևատրումներ ակտիվիստներին՝ քարոզչական ակտիվ աշխատանքների համար: Սա նշանակում է և կարծում եմ երկրորդ մեկնաբանություն չի կարող լինել, որ խոսքը վերաբերում է բացառապես ակտիվիստներին:

- Ձայնագրության մեջ խոսվում է ՍԱՍ գրուպի աշխատակիցներին Փարիզ ուղևորություն տրամադրելու վերաբերյալ. արդյո՞ք սա չի կարող դիտվել որպես ընտրակաշառք:

Քրեական օրենսգրքի 154,2 հոդվածի 2 մասի դիսպոզիցիան ընտրակաշառքը բնորոշում է որպես Ընտրողի՛ն կաշառք տալը, կրկնում եմ Ընտրողի՛ն: Մինչդեռ հանդիպմանը հնչող խոստումները վերաբերում են ոչ թե ընտրողներին, այլ ընկերության այն աշխատակիցներին ովքեր իրենց ակտիվ քարոզչությամբ կաջակցեն ընկերության հիմնադրին առավել շատ ձայներ ստանալուն: Այլ կերպ ասած՝ դրամ կամ առավելություն ստանալու շահառուները ոչ թե ընտրողներն են հանդիսացել այլ հանդիպմանը մասնակցող ակտիվիստները: Այս առումով, իհարկե, կան աշխատողներ, որոնք մասնակցում են շտաբային աշխատանքներին, և որի դիմաց վարձատրություն են ստանում: Փարիզ ուղևորությունը ասվել է հումորով և բոլորն էլ այն ընկալել են որպես կատակ, քանի որ քարոզչական աշխատանքների համար վարձատրությունը և այդ ուղևորության ծախսերը ակնհայտ անհամաչափ են: Չեմ կարծում, որ ներկաներից որևէ մեկը լուրջ է վերաբերվել դրան: Անհեթեթություն է այդ միտքը լուրջ ընդունելը:

- Այսինքն՝ ժողովի անցկացումը օրինակա՞ն է եղել:

Նախ՝ մասնակիցները եկել են աջակցելու բացառապես կամավոր հիմունքներով: Համոզված եմ, որ նախընտրական հանդիպումներ կամ ժողովներ անցկացվել են գրեթե բոլոր թիմերում, որոնք այս կամ այն կերպ աջակցում են որևէ քաղաքական ուժի:

Ընտրությունը թիմային պայքար է, բաղկացած կամավորների, թիմակիցների մարդկանց խմբից՝ անկախ նրանց աշխատելու վայրից, զբաղեցրած դիրքից կամ պաշտոնից:

-Այնուհանդերձ՝ համացանցում շրջանառվում են լուրեր՝ Ընկերությունում լարվածության և վախի մթնոլորտի վերաբերյալ:

Վախի մթնոլորտ ընկերությունում ինչպես ներկայումս, այնպես էլ անցյալում՝ երբևէ չի եղել: ՍԱՍ գրուպը մեծ ընտանիք է, իսկ ժողովն անցել է ջերմ ընտանեկան մթնոլորտում: Ձայնագրության փոխարեն, եթե լիներ տեսաձայնագրությունը, համոզված եմ՝ կնկատեիք, որ աշխատակիցներն իրենց ուղղված հարցերին պատասխանում էին լիովին հանգիստ, ժպիտով, հումորով: Վարողի և աշխատակիցների միջև ակնհայտ էր հարազատ, ջերմ և փոխադարձ վստահության մթնոլորտ: Միակ խնդիրը, թերևս, արհեստականորեն ստեղծված հասարակական հնչողության արդյունքում հարուցված քրեական գործի և քննչական մարմնի կողմից իրականացվող գործողությունների շուրջ ստեղծված լարվածությունն է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի դպրոցներն ու բուհերը ստացել են ChatGPT Edu-ի և Codex-ի շուրջ 50 հազար կրթական բաժանորդագրությունՄԱԿ-ը հայտարարել է, որ ահաբեկիչներն ավելի ու ավելի հաճախ են օգտագործում արհեստական ​​բանականությունըՑԱԽԱԼ-ը հայտարարել է ՀԱՄԱՍ-ին առնչվող տարադրամի փոխանակման ցանցի ղեկավարի ոչնչացման մասին Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակԵՄ երկրները չեն համաձայնեցրել Ուկրաինային Patriot համակարգերի հրթիռների փոխանցումըԼոնդոնի քաղաքապետը կոչ է արել սկսել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ վերադառնալու նախապատրաստությունն առանց նոր հանրաքվեի Ֆեյրֆորդի ավիաբազայում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածները պարզվել է՝ Լոնդոնի բնակիչներ են Հայկական կողմը դիրքային կամ տարածքային զիջումներ չի կատարել․ փոխվարչապետի գրասենյակ ԵԽԽՎ զեկույցը՝ ՀՀ ԱԺ ընտրությունների մասին․ Սեուլը Կիևից բացատրություն և ներողություն է պահանջում (տեսանյութ)Կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է կապված լինել 2-րդ տիպի շաքարային դիաբետի բարձր ռիսկի հետԿիևն անպայման կպատասխանի Ռուսաստանին. Զելենսկին հայտարարությամբ է հանդես եկել Վեհափառն ու ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողովի մասնակիցները անդրադարձել են հակաեկեղեցական արշավին Starship տիեզերանավի 14-րդ փորձնական թռիչքը սկսվել էԲուրկինա Ֆասոյի նախագահը Ուկրաինան ներառել է երկրի թշնամիների ցանկումԲեռլինում տղամարդուն վիրավորել են ոստիկանական բաժանմունքի մոտ. հարձակումը կապում են թուրքական խմբավորումների հետ Դրական առաջընթաց՝ ԵԽԽՎ-ն արձանագրեց, որ ՀՀ-ում մեծ ընտրախախտումներ են եղել, ճնշումներ (տեսանյութ) Խամենեին ասել է, որ Արաբական ծովը շուտով կմաքրվի թշնամու ուժերիցԵԽԽՎ զեկույցում ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը որակվել է արհեստածին. ՄելոյանԻրանը հերքել է իր մասնակցությունը բրիտանական բազայի վրա ահաբեկչական հարձակման փորձինՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանՀրապարակվել է այն եմենցիների թիվը, ովքեր հունիսից ի վեր լքել են իրենց տները՝ հակամարտության սրման պատճառովԶինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել էԼուկաշենկոն գյուղատնտեսությունում «լուրջ մոբիլիզացիայի» կոչ է արել #ՈՒՂԻՂ․ «Ուժեղ Հայաստանի» անդամների մամուլի ասուլիսըԷդինբուրգի ամրոցը. Շոտլանդիայի պատմության քարե պահապանըԵրևանյան խանութի մրգերի ու բանջարեղենի մեջ միջատասպան նյութի հետքեր են հայտնաբերվելԵրևանում կրկին հանրային լսումներ են անցկացվել «Էլցանցերը» հանրային հետաքրքրության օբյեկտ ճանաչելու հարցովԿիևի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվելԵրեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համար
Ամենադիտված