Ում թեկնածություններն են առաջադրվել ԱԺ փոխնախագահների պաշտոններում
Քաղաքական
ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը ելույթից հետո անցավ 6-րդ խորհրդարանի փոխնախագահների ընտրության հարցին:
ԱԺ փոխնախագահների պաշտոններին կարող են առաջադրվել այն պատգամավորները, ում կառաջադրի խմբակցությունը:
Նշենք, որ 3 փոխխոսնակներից 2-ը կլինեն իշխող «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներ, 1-ը՝ ընդդիմադիր «Ծառուկյան» դաշինքից:
ՀՀԿ-ն խորհրդարանի նախագահի տեղակալների պաշտոնում առաջադրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ Է. Շարմազանովն արդեն երրորդ անգամ է առաջադրվում նույն պաշտոնում. «Գաղտնիք չէ, որ ԱԺ հիմնական բեռը կրողներից մեկը եղել է հենց նա: Նրա հետ աշխատելը շատ հեշտ է ու հաճելի»,- նշեց նա:
Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանին՝ ասաց, որ վերջինս երկար տարիներ աշխատել է ԱԺ-ում, նշանակվել է նախարար, եղել է ամենաակտիվ պատգամավորներից մեկը, բանիմաց է ու լավ իրավաբան:
«Ծառուկյան» դաշինքն էլ առաջադրելու է պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Միքայել Մելքումյանի թեկնածությունը:
Նշենք, որ ի տարբերություն նախորդ գումարման ԱԺ-ի՝ 6-րդ գումարման խորհրդարանն ունենալու է 3 փոխխոսնակ:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը