Հայաստանի ուշուիստները Եվրոպայի առաջնությունում ութ մեդալ են ապահովել
Սպորտ
Մայիսի 17-ից 20-ը Թբիլիսիում ընթանում է ավանդական ուշուի Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների (մինչեւ 18 տարեկաններ) եւ պատանիների (մինչեւ 16 տարեկաններ) առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է ավելի քան 800 մարզիկ մայրցամաքի 28 երկրներից: Այս մասին տեղեկացնում է armnoc.am-ը:
Հայաստանի հավաքականը ներկայացնում է 14 ուշուիստ, որոնք մրցում են ցինդա (7 մարզիկ), տաոլու (շարժողական վարժությունների համալիր, 5 մարզիկ) եւ վին-չուն (2 մարզիկ) դիսցիպլիններում:
Ավանդական ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնեց, որ հայ ուշուիստները վին-չունից երկու մեդալ են նվաճել' Կարո Կարապետյանը (65 կգ, մեծահասակներ) դարձել է արծաթե մեդալիր, իսկ Սայաթ Բաղդասարյանը արժանացել է բրոնզե մեդալի (մեծահասակներ, շարժողական վարժությունների համալիր):
Սվետլանա Մոսոյանը նվաճել է տաոլուի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (մեծահասակներ), իսկ Արմեն Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը (մեծահասակներ):
Ցինդայում մեր չորս մարզիկները մտել են եզրափակիչ եւ կպայքարեն ոսկե մեդալի համար. Նրանք են' Արսեն Բաղրյան (48 կգ, պատանիներ), Վարդան Դանիելյան (56 կգ, երիտասարդներ), Հայկ Գասպարյան (56 կգ, մեծահասակներ) եւ Ռեբեկա Բալասանյան (65 կգ, երիտասարդներ):
Այսպիսով, անկախ եզրափակչի արդյունքներից, հայ ուշուիսներն ապահովել են ութ մեդալ: Եվրոպայի առաջնությունը կավարտվի մայիսի 19-ին, իսկ հաջորդ օրը կկայանա պարգեւատրման եւ մրցաշարի փակման արարողությունը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը