Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները Ինչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան 40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. Աբրահամյան Արմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով «Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց Կոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ Ֆարմանյան Հայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում «Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան «Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ Ֆարմանյան Փաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ Էրդողան Ով գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիա 

«Փաստ»․ Ինչո՞ւ են լուծարում Լեզվի պետական տեսչությունը

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կառավարությունը հավանություն է տվել մի որոշման, որով նախատեսվում է լուծարել ՀՀ կրթության, գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը և ստեղծել Կրթության տեսչական մարմին:
Տարեվերջին էլ լուծարվելու է Լեզվի պետական տեսչությունը: Բայց վերջինիս փոխարեն այլևս չի նախատեսվում ստեղծել որևէ կառույց:

Բանն այն է, որ 2009 թվականից մեր երկրում ընթանում են տեսչական բարեփոխումներ: Բարեփոխումների արդյունքում երկրում գործող տեսչությունները պետք է դառնան տեսչական մարմիններ: Փոքր–ինչ կփոխվի նաև նրանց կառավարման ձևը: Իսկ մեր երկրում կան 18 տեսչություններ, և ծրագրի համաձայն պետք է մնան ընդամենը վեցը:
Փաստորեն այդ վեցի մեջ չէ Լեզվի պետական տեսչությունը: Այսինքն' այն տարեվերջին վերջնականապես լուծարվելու է' դադարելու է գոյություն ունենալ:

Այս հարցը քննարկման լայն թեմա դարձավ մեր մտավորականության շրջանում: Ի վերջո, խոսքը պետական լեզվի' հայերենի գործառույթների սահմանափակմանն է վերաբերվում ըստ էության:
Հարցի վերաբերյալ իր տեսակետը փորձեցինք ճշտել նաև Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանից:

Տիկին Հովյանի ներկայացմամբ' բարեփոխումների խմբի անդամները եկել են հետևյալ «հանճարեղ» եզրակացությանը' Լեզվի պետական տեսչությունը չունի օրենքով սահմանված վերահսկողական գործառույթներ: Իսկ եղածներն էլ կրկնություններ են: Այն է' անում է մի բան, որն անում են նաև այլ ոլորտներում գործող տեսչությունները: Ուստի և հարց է դրվել լուծարել այն:

«Դուրս է գալիս, որ տեսչությանը մեղադրում են չաշխատելու մեջ: Իսկ ես կասեմ հակառակը,– պնդում է տիկին Հովյանը,–տեսչությունը ուզում են լուծարել, քանի որ այն աշխատում է: Խաղաքարտերը բացեմ' մեր գործարարները, բիզնեսի մարդիկ և նրանք, ովքեր իբրև թե պաշտպանում են վերջիններիս շահերը, եկել են մի եզրակացության' եթե լեզուն խանգարում է բիզնեսին, ուրեմն պետք է լուծել լեզվի հարցը»:

Իմ արձագանքին, թե լեզուն էլ են կապիտալիզացնում մեր երկրում, զրուցակիցս առավել մանրամասնեց. «Լեզվի պետական տեսչությունը մեկ անգամ չէ, որ ոտնձգություն է արել միջազգային թանկարժեք ապրանքանշանների նկատմամբ: Կամ' օտարաբառ հրապարակային գրվածքների, ցուցանակների, գովազդային վահանակների նկատմամբ:
Սակայն մի բան հստակ է, որ տեսչությունը երբեք ապրանքային նշանի' օտարալեզու լինելու փաստով վարույթ չի հարուցել: Վարույթ հարուցել է միայն այն դեպքում, երբ ապրանքային նշանը ծառայել է որպես ցուցանակ կամ գովազդային վահանակ, երբ տիրաբար բազմեցրել են իրենց ռեստորանի, խանութի կամ գեղեցկության սրահի ճակատային մասերում: Նման դեպքերում է միայն լեզվի տեսչությունն ընդվզել:
Եվ մենք այսօր լավ գիտենք, թե ովքեր են կանգնած այդ նախաձեռնության'տեսչությունը փակելու նախաձեռնության հետևում»:

Բանն այն է, որ մեր մտավորականների, հայոց լեզվի ջատագովների մի մասը տարիներ շարունակ մեղադրել է տեսչությանը, որլավ չի աշխատում, որ քաղաքը լցված է օտարաբանություններով, որ հայերենին հաճախ հատկացվում է ընդամենը կրավորական դիրք:
Իսկ հիմա էլ դուրս է գալիս, որ տեսչությունը փակում են, քանի որ այն լավ էլ աշխատում է ու աշխատելով խանգարում է բիզնեսի շատ ներկայացուցիչների:
Մի հետաքրքիր փաստ ևս նշեց տեսչության պետի տեղակալը: Ասում է, որ օտարերկրյա ներդրողներն առավել օրինապահ են, առավել հարգալից են մեր լեզվի ու նրա իրավունքների նկատմամբ, քան հենց մենք' մեր տեղական արտադրողները: Եվ այսօրվա պայքարը մեր լեզվի դեմ հենց տեղական արտադրողների կողմից է: Այսինքն' մենք ենք պայքարում մեր լեզվի դեմ:

Մի բան էլ' ըստ տիկին Հովյանի. բարեփոխումների այս ութ տարիների ընթացքում ինչքան հնարավոր էր լեզվի տեսչության որոշ գործառույթներ հանձնեցին այլ տեսչությունների' առողջապահության, աշխատանքի, սննդի անվտանգության և այլն, և այլն: Իսկ հիմա եկել է ժամանակը, որ ասեն, թե տեսչությունների գործառույթները կրկնվում են: Ու նաև այդ փաստով հիմնավորեն Լեզվի տեսչության լուծարումը:
Եվ այս ամենն արվում էր միտումնավոր, քայլ առա քայլ, որ մի օր արձանագրվի, թե Լեզվի պետական տեսչությունը գործառույթներ չունի:

Վերջում տեղեկացնենք, որ մեր երկրում տեսչական բարեփոխումներն իրականացվում են բրիտանական ծրագրով: Եվ բանն այն է, որ ըստ Հովյանի, երբ անգլիացիները տարիներ առաջ կազմակերպել էին դասընթացներ և ծանոթացնում էին ծրագրի սկզբունքներին, հաստատեցին, որ նման ծրագիր իրենց երկրում չի գործում:
Ի վերջո, եզրակացնում է պետի տեղակալը, բնական է, որ այն Անգլիայում չգործի, որովհետև ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ պետությունը չունենա վերահսկողական գործառույթներ լեզվական ոլորտում: Կամ չէ՞ որ, այս ճանապարհով ընթանալով, պարզապես փոշիացվում են պետության վերահսկողական գործառույթներն ընդհանրապես»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուիթքոֆը Նորվեգիա է ժամանել Ուկրաինայի հարցով բանակցությունների համարԴատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդություններըԻնչպե՞ս եք պատկերացնում Կենտրոնական բանկի դերը և վերաբերվում մեգակարգավորիչի գործառույթին. Թունյան40 վայրկյան հարցազրույցից հետո որոշում կայացրեցին սեփականազրկել մարդուն. ԱբրահամյանԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին՝ զրպարտության մեղադրանքով«Firebird AI»-ն «ԷՍԱ»-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմացԿոռուպցիոն ռիսկեր չե՞ք տեսնում COP17-ի շրջանակում տրամադրված 8 միլիոն դոլարի հետ կապված․ ՖարմանյանՀայկական առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում«Քաղաքական դրդապատճառներով ակտիվների խլում է տեղի ունենում»․ Աբրահամյան«Ճանապարհային դեպարտամենտի» երկու աշխատակից պարգևատրվել է «Աշխատանքի վաստակի համար» մեդալով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. 60-ից ավելի բիզնես են փակել, աբսուրդ է. Հայկ ՖարմանյանՓաշինյանը կոչ է անում անձամբ դիմել իրեն. Թուրքիան ճնշումների թիրախում է, բայց չի նահանջի․ ԷրդողանԲեռլինում ակտիվիստները իրենց սոսնձել են ասֆալտին Ռայնմետալի գործարանի մոտակայքումՈվ գալիս է Հայաստան, պետք է իմանա՝ այստեղ ապրում են 150 հազար արցախցիներ, ովքեր gեղաuպանnւթյnւնից մազшպnւրծ են եղել. բողոքի ակցիաՖրանսիայի խորհրդարանը հույս ունի անկարգությունների հետաքննությունն ավարտել մինչև տարեվերջՇատերն են ասում, որ Հեղափոխություն արեցինք, էլի դաշնակներն ու հանրապետականներն են իշխանության. ՓաշինյանԱրաղչին Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը համարել է պատմության մեջ ամենասերտըՉի՛ կարող լինել խաղաղություն, եթե դրա լուծումները չեն տրվում. Նարե ԱրամյանՄեր պետությունը այնպիսի քաղաքականություն է որդեգրել, որ ոչ մի ձև Արցախի հարցը չեն բարձրացնելու. բողոքի ակցիաFT. ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններիցՖրանսիան խոստացել է շարունակել պարետային ժամի պրակտիկան որոշ քաղաքներումՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր ՍողոմոնյանինՊեկինի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Երևանի քաղաքապետարանի տնկարանԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Սի Ծինփինի հետ քննարկել Ուկրաինայի հարցը#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՀունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիրՏավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԽոշոր վթար Լոռիում․ բեռնատարի և «Honda»-ի բախման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, երեքին հիվանդանոց են տեղափոխել պարեկներըԶելենսկին խնդրել է Ռուբիոյին վերականգնել Starlink/Starshield-ին հասանելիությունըReuters․ Անկարգությունների պատճառով զորքեր կուղարկվեն Միլան Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակիցը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ#ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ Ինչու է Փաշինյանն ազատել արարողակարգի պետին․ Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել ենAxios-ը հաղորդել է Ուիթկոֆի՝ Զելենսկու հետ հանդիպումից հետո ՌԴ այցելելու ծրագրի մասին Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղումՄակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ ԶաքարյանՎերացվել է «Գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կոլայի համով» արտադրատեսակի արտադրության կասեցումըԾանրորդ Նարեկ Գրիգորյանը ճանաչվել է երիտասարդների ԵԱ-ի լավագույն մարզիկԹրամփ. ԱՄՆ-ը չի մոռանա ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից Իրանի հետ հակամարտության հարցում օգնելուց հրաժարվելը «Տասնյակ տարիներ զրկված են եղել բուժօգնությունից, հիմա բողոքում են մեկ ամիս սպասելուց»․ ՓաշինյանReuters. Ուիթքոֆը և Քուշները Ուկրաինայի հարցով բանակցություններ կանցկացնեն Նորվեգիայում «Արցախի բալիկներ»-ը կրկին փայլեցինՀոկտեմբերի 20-ին էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար մշտական բնակության ժամկետը կարող է երկարացվել մինչև 8 տարիՀայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ, տրվել են կարգադրագրեր. Շուկայի վերահսկողության տեսչական մարմինՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են․ իրավիճակը ԼարսումՖրանսիայի Սեն Շամոն քաղաքում տեղադրվել է հայկական խաչքար՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերիՎենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ինԱվտոբուսում տղամարդու և երկու կնոջ միջև վեճի դեպքով նյութերն ուղարկվել են նախաքննական մարմին
Ամենադիտված