ԱԺ-ում մեկնարկել է ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունը
Քաղաքական
Խորհրդարանում մեկնարկել է Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:00-ին և կշարունակվի մինչև ժամը 10:40-ը:
Ազգային ժողովի փոխնախագահների պաշտոնում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Էդուարդ Շարմազանովի և Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: «Ծառուկյան» դաշինքն Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Միքայել Մելքումյանի թեկնածությունը;
ԱԺ փոխնախագահների ընտրության քվեարկությունն ընթանում է փակ գաղտնի ընթացակարգով: Մայիսի 18-ին նորընտիր խորհրդարանի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ