Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Իշխանությունների «շուստրիությունը» և հարվածը Հայաստանի արդարադատությանը

Վերլուծական

Իշխանությունները երեկ «շուստրիություն» արեցին եւ երեկվա «խառը» օրով տարածեցին կարեւոր հաղորդագրություն, որ Գյումրիում` Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով ՀՀ դատարանի կողմից մեղավոր ճանաչված, ինչպես նաեւ ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմադաշտային դատարանի կողմից դասալքության եւ այլ հոդվածներով մեղավոր ճանաչված ցմահ բանտարկյալ Վալերի Պերմյակովին հանձնում է ՌԴ-ին, որպեսզի պատիժն այնտեղ կրի: Օրեր առաջ արդարադատության փոխնախարարը հաստատել էր, որ քննարկվում է Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության համար ցմահ դատապարտված Պերմյակովի պատժի կրման վայրի հարցը։

Եթե Հայաստանի արդարադատության նախարարությունը քննարկում է նրա պատժի կրման հարցը, ապա դա նշանակում է, որ դիտարկվում է Պերմյակովին Ռուսաստան տեղափոխելու տարբերակը: Այլապես պատժի կրման հարցում քննարկելու բան արդարադատության նախարարը թերեւս չպետք է ունենար: Առեղծվածն այն է, որ նախարարությունը քննարկում էր հարցը, մինչդեռ Պերմյակովը Հայաստանի ձեռքում էլ չէ եւ չի էլ եղել՝ հանցագործությունից ի վեր: Նա գտնվում էր ՌԴ ռազմակայանում, հայ-թուրքական սահմանում հայտնաբերվելուց ի վեր: Ընդ որում, այդ սահմանը հսկող ՌԴ սահմանապահները Պերմյակովին օրենքի խախտումով են փոխանցել ռազմակայան, քանի որ պարտավոր էին փոխանցել Հայաստանի ԱԱԾ-ին: Արդյունքում առկա էր իրավիճակ, որ ՀՀ դատավորը երկրի դրոշի հետ միասին գնում է ՌԴ ռազմաբազայի տարածք՝ արդարադատություն իրականացնելու:

Երեկ` քաղաքական անցուդարձով և Ազգային ժողովի առաջին նիստով պայմանավորված, հանրության մեծ մասն այդպես էլ չնկատեց, թե ինչ կատարվեց մեկ օրում, ինչպես իշխանությունները «սղացին» հասարակական դժգոհության ալիքից և ազատվեցին հայհոյանքների եւ անեծքների արժանանալուց: Քողարկված ու ստվերային արարքները կարծես դարձել են իշխանությունների գործելաոճը: Հիշենք, ինչպես «Էլեկտրիկ Երևանի» թեժ ակցիաների ժամանակ հաղորդագրություն տարածվեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Պերմյակովին Հայաստանին հանձնելու շուրջ, այդպես փորձում էին մեղմել Բաղրամյանի ակցիաները, իսկ այսօր փորձում են հանցավոր համաձայնությունը ստվերել ԱԺ-ում ընթացող պալատական ինտրիգներով:

Այո, նրան ուշ թե շուտ արտահանձնելու էին, սա մեզ համար նորություն չպետք է լիներ, բայց այստեղ կարևոր էր, թե երբ կարտահանձնեն։ Մի բան է, որ նրան արտահանձնեն 8-10 տարի հետո, այլ բան է, որ արտահանձնեն հանցագործությունը գործելուց հետո ընդամենը 2 տարի անց։ Մամուլում օրեր առաջ մի թեզ տարածվեց, համաձայն որի՝ Պերմյակովը կարող է փոխանակվել ՌԴ-ում շուրջ 4 տարի պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս պահին Հարությունյանը Հայաստանում չէ, իսկ Պերմյակովը վերդառնում է հայրենիք: Անգամ, եթե փոխանակման մասին տեղեկությունները ճշմարտության անգամ մեկ տոկոս են պարունակում, այդ երկու խնդիրներում ընդհանրության գիծ լինել չի կարող:

Հրաչյա Հարությունյանը ոչ միտումնավոր է այդ հանցագործությունը կատարել։ Երկրորդ՝ Հրաչյա Հարությունյանը ցմահ չի դատապարտվել։ Եթե Հրաչյա Հարությունյանն իր հանցագործությունը կատարել է մեքենայի անսարքության հետևանքով, ապա Պերմյակովը միտումնավոր է մտել մարդկանց տուն և սպանել տան անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխայի։ Երրորդ՝ Հրաչյա Հարությունյանն իր պատժի մեծ մասն անցկացրել է Ռուսաստանի բանտերից մեկում։ Այսինքն՝ նրա կատարած հանցագործությունից անցել է արդեն 5 տարի։ Պերմյակովի և Հարությունյանի կատարած հանցագործությունները անհամատեղելի են։ Այս պարագայում հարց է առաջանում, որը մեր իշխանությունների պարագայում թերևս հռետորական է՝ «պարոնայք, դուք թասիբ ունե՞ք…»:

Այսինքն, «դուխը» բավարարեց խնդրին միայն ժամանակավոր լուծում տալ` որոշ ժամանակ Պերմյակովին Հայաստանում պահելու հարց լուծել, իսկ, երբ «կրքերը հանդարտվեն»` մտորել Ռուսաստանին հանձնելու ուղղությամբ: Մի ամբողջ ընտանիք վերացվեց: Ավելին`դատավարությունը ոչինչ չապացուցեց` Պերմյակո՞վն էր իրական հանցագործը, թե՞ պարզապես «քավության նոխազ» էր…

Միայն հարցեր մնացին Ավետիսյանների հարազատների ու հայաստանցիների գլխում: Բայց կարևորը բավարարվեց Մոսկվայի պահանջը, իրենց զինծառայողին կտեղափոխեն Ռուսաստան` հայ-ռուսական հանցավոր պայմանավորվածության արդյունքում: Այս գործն իսկական լակմուսի թուղթ էր Հայաստանի ինքնիշխան պետականության համար: Ահա, սա է Հայաստանի «ինքնիշխան» պետության արդարադատությունը:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված