Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Ի՞նչ կանի Պուտինը

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներքին կյանքը, իսկ ավելի ճիշտ՝ ներքաղաքական, միշտ էլ կապված է եղել արտաքին աշխարհի հետ, իսկ ավելի կոնկրետ՝ ռուսական էլիտաներում Հայաստանի նկատմամբ իշխող տրմադրությունների:

Վերջին շրջանում մի յուրատեսակ տենդենց է նկատվում ռուս քաղաքական վերլուծաբանների շրջանում. փորձելով վերլուծել արցախյան ճակատում տեղի ունեցող իրադարձություններն ու առկա միտումները՝ նրանցից շատերն ավելի ու ավելի են հանգիստ խղճով շեշտում այն միտքը, որ Բաքուն գնում է առնվազը միջնաժամկետ պատերազմի ճանապարհով:

Իհարկե, միգուցե ոմանք չափազանցություն կհամարեն վերլուծաբանների այդ շեշտադրման մեջ ինչ-որ ուղերձ տեսնելը, սակայն, ակնհայտ է, որ այդ ամենը հայկական կողմի համար կարող է և այնքան էլ անվտանգ չլինել. Ապրիլյան պատերազմի սցենարը կարող է և կրկնվել, այն էլ շատ ավելի լայն մասշտաբներով, ու չի բացառվում, որ ռուս վերլուծաբանները փորձում են մեզ որոշակի քողարկված ուղերձ հղել:

Ինչպես հայնի է, Հայաստանը վերջին շրջանում գտնվել ու առաջիկայում ևս գտնվելու է ներքաղաքական տրանսֆորմացիաների փուլում. առջևում 2018-ն է, ինչը նշանակում է, որ քիչ ժամանակ է մնացել այն օրվան, երբ վերջնականապես հայտնի կլինի այն հարցի պատասխանը, թե ինչպիսի ներքաղաքական կոնյուկտուրա կձևավորվի Հայաստանում:

Այս հարցը, սակայն, պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով, միայն Հայաստանի ներքին կյանքին վերաբերող հարց չէ. աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, նորություն չէ, իրենց ամենաակտիվ մասնակցությունն են ունենում բոլոր կարևոր գործընթացներում, ինչն ի սկզբանե բացառում է նմանատիպ հարցերում իշխողների լիակատար ազատությունը. ամեն մի գերտերություն, բայց հատկապես Ռուսաստանը, ցանկանում է սեփական մարդկանց ունենալ իշխանության վերին օղակներում, որոնք հարկ եղած դեպքում կօգնեն իրենց ձեռնտու որոշումների:

Արդեն գործնականում գրեթե ոչ ոք չի կասկածում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր գլխավոր առաքելությունը տապալել է. նրան չի հաջողվել իշխանության ներսում սեփական թիմը ստեղծել, հակակշիռ դառնալ Սերժ Սարգսյանին, վերջնականապես ռուսաֆիկացնել Հայաստանը: Համապատասխան գործընթացը, որ սկսվել էր 7-8 ամիս առաջ, այժմ կարծես կանգ է առնում ու նույնիսկ յուրատեսակ հետընթաց ապրում: Հետևաբար՝ ցանկացած մտածող մարդու մոտ կարող է հարց առաջանալ՝ իսկ ի՞նչ է այս ամենի հետ կապված մտածում Մոսկվան, արդյոք Կրեմլը կհաշտվի՞ Կարապետյանների թուլացման հետ և արդյոք չի՞ փորձի ինչ-որ հակաքայլի դիմել:

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ թեզերի, վերլուծությունների, մտորումների պակաս մեզանում չկա: Պատերազմին հաջորդած գրեթե մեկ տարվա ընթացքում հնչել, գրվել, բարձրաձայնվել են բոլոր հնարավոր տարբերակները, կարծիքներն ու վերլուծություններն այն մասին, թե հատկապես ինչու այն տեղի ունեցավ: Ոմանք դրանում տեսնում են Ռուսաստանի ձեռքը, ոմանք՝ Վաշինգտոնի, ոմանք էլ, առհասարակ, Ալիևի արկածախնդրությունն են գլխավոր դրդապատճառ համարում: Բայց որտեղ էլ թաքնված լինի ճշմարտությունը, ակներև է, որ Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականության ակտիվացումը՝ դրա բոլոր ատրիբուտներով հանդերձ, թափ հավաքեց հատկապես Ապրիլյան պատերազմից հետո. ՌԴ-ն, օգտվեով իրավիճակից, փորձեց իր լիակատար ազդեցության տակ վերցնել Հայաստանի ներքին կյանքը նույնպես, ինչը, փաստորեն, ձախողվեց. Հայաստանն իր դռները չփակեց Արևմուտքի առաջ ու փորձեց նոր իրավիճկում նորովի խոսել քաղաքակիրթ աշխարհի հետ: Փաստացի ստացվեց, որ Մոսկվան մինչև վերջ իր նպատակին չհասավ:

Բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ կապ ունեն սահմանային լարվածությունները Հայաստանի ներքաղաքական պրոցեսների, նույն Կարապետյանների դիրքերի թուլացման հետ: Ճիշտ է՝ միգուցե ոմանք կարող են պնդել, թե սահմանային միջադեպերը չեն կարող որևիցե կերպ բխել ՌԴ շահերից, ինչն, իհարկե, հիմնավոր պնդում է, սակայն չտեսնել լարումների ու ներքաղաքական անցուդարձերի միջև կապ՝ գոնե ժամանակային, չի կարելի՝ պարզապես: Դժվար է, իհարկե, ասել, թե կոնկրետ երբ կբռնկվի նոր պատերազմը կամ ինչ բնույթ կկրի այն, բայց որ նոր բախումները հարմար առիթ կհանդիսանան ՌԴ համար ինչ-ինչ շտկումներ մտցնելու Հայաստանում, անկասկած է. ծրագիրը չի կարող ձախողվել:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված