Մոուրինյուն ցանկանում է Մատիչին բերել «Մանչեսթեր Յունայթեդ»
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ուշադրության կենտրոնում:
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, ֆուտբոլիստին մանչեսթերյան թիմ բերելու գաղափարը Ժոզե Մոուրինյուինն է, ով Մատիչի հետ աշխատել է լոնդոնյան թիմում:
Մանկունիացիները կենտրոնացել են Մատիչին ձեռք բերելու գաղափարի վրա այն բանից հետո, երբ «Տոտենհեմ»-ը մերժել է Էրիկ Դայերի տրանսֆերային իրավունքը վաճառել:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 35 խաղում Մատիչը խփել է 1 գոլ և կատարել 8 արդյունավետ փոխանցում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը