Հուսով եմ`ամռանը Պոգբայի տրանսֆերը կդադարի պատմության ամենաթանկը լինելուց. Մոուրինյու
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստի մասին և նշել, որ Պոգբայի հասցեին հնչող քննադատությունները անարդար են:
«Պոգբայի հետ միակ խնդիրը դա նրա տրանսֆերային արժեքն է: Այն ճնշում է ֆուտբոլիստին: Հուսով եմ` ամռանը նրա տրանսֆերը կդադարի պատմության ամենաթանկը լինելուց և այդ ճնշումը կնվազի:
Եթե մենք Պոգբային ձեռք բերեինք իր տրանսֆերային արժեքի կես գումարով, ապա բոլորը կխոսեին, թե որքան հաջող է այս տեղափոխությունը: Բայց բոլորը նրանից ակնկալում են այդ գումարին համապատասխան խաղ:
Պոգբան շատ լավ հանդիպումներ է ունեցել: Այնպես որ կարծում եմ նա անարդար քննադատության է ենթարկվում», – Մոուրինյուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը