Բունդեսլիգան պատմության մեջ առաջին անգամ կին մրցավար կունենա (լուսանկարներ)
Սպորտ
Գերմանացի Բիբիանա Շտայնհաուսը կդառնա Գերմանիայի տղամարդկանց ֆուտբոլի առաջնության՝ պատմության մեջ առաջին կին մրցավարը:
38-ամյա Շտայնհաուսը այն 4 նոր մրցավարների թվում է, ովքեր հաջորդ մրցաշրջանում սպասարկելու են Բունդեսլիգան:
Նա վաղուց է սպասարկում տղամարդկանց ֆուտբոլի խաղեր, սակայն հանդես է եկել ցածր դիվիզիոններում:
«Սա երազանք է, որը վերջապես իրականացավ: Հուսով եմ, որ կկարողանամ կատարել իմ առջև դրված առաջադրանքը»,-նշել է մրցավարը:
Գերմանիայի ֆուտբոլի միությունը հուսով է, որ այս որոշումը շարժառիթ կդառնա կանանց համար՝ դառնալ ֆուտբոլային մրցավարներ:
Նշենք, որ հունիսի 1-ին Բիբիանա Շտայնհաուսը սպասարկելու է կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը` «Լիոն»-ի և ՊՍԺ-ի միջև:






















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում