Հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանը. հարուցվել է քրգործ
Հասարակություն
Հակառակորդի արձակած կրակոցից մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Դանիելյանի սպանության դեպքի առթիվ։
2017 թվականի մայիսի 20-ին՝ ժամը 07:20-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սարիբեկի Դանիելյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտե


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ