Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Ավելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվել Ամերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրա Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը «Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել 

Բաքվին մերժեցին...

Վերլուծական

ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունը՝ կապված մայիսի 15-17-ը շփման գծում իրավիճակի սրման հետ, աննախադեպ է՝ հասցեավորված լինելու առումով:

Այդ հայտարարության նախադրյալները, սակայն, ոչ պակաս աննախադեպ զարգացումներն էին, որոնք տեղի էին ունեցել հակամարտության գոտում: Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ կառավարվող հրթիռի միջոցով խոցել է «հայկական զինված ուժերին» պատկանող զենիթա-հրթիռային համակարգ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունը ուղեկցվեց նաև տեսագրությամբ, որը փաստում էր, որ, իսկապես, Ադրբեջանի ԶՈՒ-ն հայկական թիրախ է խոցել: Ռազմական տեխնիկայի խոցումը հաստատեց նաև արցախյան կողմը՝ նշելով, սակայն, որ տեխնիկայի վնասումը եղել է մասնակի: Այդուհանդերձ, Ստեփանակերտից լիովին ընդունեցեին միջադեպի փաստը և հայտարարեցին պատասխան գործողությունների դիմելու մասին: Մայիսի 16-ին ու 17-ին ԼՂՀ զինված ուժերը դիմեցին պատժիչ գործողությունների՝ նույնպես կից հրապարակելով կատարվածի տեսագրությունը: Հայկական կողմի գործողությունների մասին հայտնեց նաև Ադրբեջանի ՊՆ-ն՝ հրադադարի խախտման մասին հաղորդագրության տեսքով: Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում հակամարտող կողմերի հաղորդագրությունները մշտապես հակասում են մեկ մեկու:

Մշտապես Ստեփանակերտից (նաև Երևանից) ստացվող տեղեկությունները հակասում են Բաքվից տարածվող հաղորդագրություններին և հակառակը: Այդպես եղավ, օրինակ, անցած տարվա դեկտեմբերի վերջին տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ, երբ Երևանից հայտնեցին, որ կանխվել է ադրբեջանական հարձակումը, իսկ Բաքվից պնդեցին, որ հենց հայկական կողմն է նախահարձակ եղել: Այդպես էր նաև 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Ստեփանակերտն ու Բաքուն տարբեր տեղեկություններ էին տրամադրում ռազմական գործողությունների սկսման մասին. ԼՂՀ-ն հայտարարում էր, որ հարձակվել է Ադրբեջանը, իսկ վերջինս պնդում էր հակառակը: Միջազգային հանրության կողմից իրար հակասող այս տեղեկատվություններն ընդունվում են համապատասխանաբար, ինչին և հետևում են անհասցե հայտարարությունները հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին: Առնվազն, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի իրականությունը պարզելու որևէ մանդատ, չի կարող ասել, որ այս մի կողմը ճիշտ է ասում, իսկ հակառակ կողմը՝ սուտ:

Այս դեպքում, սակայն, ստեղծվեց մի իրավիճակ, երբ ադրբեջանական ու հայկական կողմերը հանդես եկան միմյանց հաստատող տեղեկատվությամբ, որն ամրագրվեց նաև փաստացի օբյեկտիվ ապացույցներով (տեսանյութերով): Այսինքն, այլ կերպ ասած, մայիսի 15-17-ը տեղի ունեցած դեպքերը միջազգային հանրությանը ներկայացվեցին օբյեկտիվորեն, ինչին անմիջապես հետևեց հասցեավորված հստակ արձագանք: Մյուս կողմից՝ ուշագրավ է, որ փետրվարին, երբ Ադրբեջանը գրոհ էր իրականացրել եւ ստացել կանխարգելիչ հարված ու կորցրել հետախուզական-դիվերսիոն ջոկատի հինգ զինծառայողի, նրանց դիերը թողնելով չեզոք գոտում, ԵԱՀԿ Մինսկի խումբը չտարածեց հասցեական հայտարարություն, չմատնանշեց, որ Ադրբեջանը գրոհ է նախապատրաստել ու ստացել պատասխան: Այժմ, երբ կարծես թե չկա մարդկային կորուստ, երբ խոսքը ՀՕՊ կայանին հասցված հարվածի մասին է, համանախագահները հանդես են գալիս հասցեական հայտարարությամբ, թե Ադրբեջանը սկսել է ու ստացել պատասխան: Սա նշանակում է, որ Ադրբեջանի քայլը դիտարկվել է ավելի հեռուն տանող վտանգի շրջանակում, ինչն էլ կանխելու համար համանախագահները հանդես են եկել հասցեական հայտարարությամբ:

Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն օրերս հայտարարել էր, թե կարծես թե նպաստավոր պայմաններ են ստեղծվել «տարածքների վերադարձի» հարցը քննարկելու համար: Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանը դիմում է բացահայտ սադրանքի, որի հասցեատերը ոչ միայն Հայաստանն էր այլ նաև և առաջին հերթին՝ միջազգային հանրությունը: Եթե պայմանները Ադրբեջանի համար իրոք նպաստավոր լինեին, ապա միանշանակ նման սադրանքների և իրավիճակի լարմանն ուղղված գործողությունների կարիք՝ Բաքուն չէր ունենա: Սա փաստում է, որ բանակցային գորընթացում Ալիևի խաղաթղթերն ամենևին էլ հուսադրող չեն; Հետևաբար, սահմանային լարվածության կտրուկ աճը Բաքվի անթաքույց շանտաժն էր և իր մասին հիշեցնելու ցանկությունը: Փաստացի, թե՛ համանախագահները, թե՛ ռազմական իրավիճակի առումով պատասխանատվության առաջնային մանդատ ունեցող Ռուսաստանը՝ մերժեցին եւ սաստեցին Բաքվին:

 

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին
Ամենադիտված