Դավիդ Լուիսի թանկարժեք նվերը՝ թիմակիցներին և Ռոման Աբրամովիչին (լուսանկարներ)
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Դավիդ Լուիսն Անգլիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ թիմակիցներին և Ռոման Աբրամովիչին նվեր է հանձնել:
Ֆուտբոլիստը նվիրել է Senturion բանալիներ, որոնք նախատեսված են սուպեր-քարերի համար: Բանալիներն ունեն թևնոցի տեսք և պատրաստված են թանկարժեք մետաղների հատուկ խառնուրդից:
Դրանց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան մեկ միլիոն ֆունտ: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Սովորաբար Senturion-ն արտադրում է մեկ մոդելից առավելագույնը 7 օրինակ, սակայն Լուիսի համար բացառություն է արել` պատրաստելով 30 օրինակ, որոնց վրա գրված են լոնդոնյան թիմի ֆուտբոլիստների անունները:























































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում