Թաիլանդի ամենագեր կապիկը. բնապահպանները կզբաղվեն նրանով
Այլ
Զբոսաշրջային ակտիվ ուղղություն համարվող Թաիլանդի փողոցներում անարգել զբոսնում են հազարավոր մակակներ, որոնք այնքան են սովորել մարդկային շփմանը, որ առանց վախենալու մոտենում են զբոսաշրջիկներին և սնունդ պահանջում: Այդ կապիկների թվում առանձնանում է մեկը, որին կարելի է համարել Թաիլանդում ամենագերը:
Ինչպես նշում է The Guardian-ը, կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի խումբ ակտիվիստներ որոշել են նիհարեցնել Թաիլանդում ամենագերը համարվող մակակին, որի լուսանկարներն անցած ամիս տարածվել էին համացանցում ու մեծ հետաքրքրություն առաջացրել:
Բնապահպանների համաձայն՝ Գեր քեռի մականունով կապիկն ավելորդ քաշ է հավաքել, քանի որ անընդհատ գիրացնող սնունդ ու գազավորված ըմպելիքներ է ստանում զբոսաշրջիկներից: Այժմ կապիկը պետք է սնվի խիստ դիետայով՝ միայն ոլոռեղեն, միրգ-բանջարեղեն:


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը