Ավստրիացի երաժիշտին արգելել են մուտք գործել ԱՄՆ Կապան-Երևան ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրшվոր Լավրով. Արևմուտքը ցանկանում է իր սեփական կանոնները հաստատել Եվրասիայում Պեսկով. Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ»-ի փորձարկումների մասին Փաշինյանը մտնումա մարդկանց բաղնիք, դուռը ծեծում, քիչա մնում ասի՝ տվեք ձեր մեջքը տրորեմ․ Զոհրաբյան (տեսանյութ) Օրական որքա՞ն ձուն է անվտանգ, ի՞նչ հիվանդություն կարող է առաջանալ ձվի չարաշահման դեպքում Սի Ծինփինը և Ռահմոնը ստորագրել են «Հավերժական բարեկամության» պայմանագիրը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Ոստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն ՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանն ադրբեջանական գազին կապելու համար, որ նրանցից կախում ունենանք (տեսանյութ) Խամզաթ Չիմաևը ցույց է տվել կապտուկներով դեմքը Սթրիքլենդի հետ մենամարտից երկու օր անց 

Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը

Քաղաքական

Հարգելի հայրենակիցներ, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը իր պատմական հայրենիքում գոյատևում է բռնազավթիչ ռեժիմի ներքո, որը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը` ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բռնազավթման տարիները հայ ժողովրդի համար ունեցան աղետալի հետևանքներ: Աղետը համատարած կոռուպցիան է, որը ներթափանցել է հասարակության բոլոր մակարդակները, և պետական դավաճանությունը: 2017 թվականին անցկացված երկու ընտրական գործընթացները` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները և մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտությունները, ընդգծեցին, որ այսուհետ ողջ ընտրական գործընթացը իրականացվելու է ՀՀԿ-ի կողմից համակարգված կոռուպցիայի ներքո:

Այսօր կոռուպցիայի հետևանքով առաջացած խնդիրները և սպառնալիքները խարխլել են Հայաստանում դեռ չզարգացած ժողովրդավարական ինստիտուտները, բարոյական արժեքներն ու արդարությունը: Հայաստանում կոռուպցիայի դեպքերը ներառում են արժեքների հսկայական ծավալներ, որոնք կազմում են մեր պետության միջոցների ահռելի մասը, իսկ կոռուպցիայի ամենացինիկ դրսևորումը ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից հայրենի հողի վաճառքն է` Արցախապատկան հողի վաճառքը, որը շուրջ 8 հազար քառակուսի կիլոմետր է և ժամանակակից Հայկական պետականության անվտանգության համակարգն է, ինչը և զրոյացնում է Հայկական պետականության քաղաքական նշանակությունն ու կայուն զարգացումը:

Բռնազավթիչ ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի տապալմանն ուղղված գործողություններին, նրանց կողմից կատարված ապօրինի գործունեությանը քաղաքական և իրավական գնահատական տալու համար «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, իր մասնակցությունը ցուցաբերելով ակտիվ քաղաքական գործընթացին, իր առաջին գործողությունն է իրականացրել` սկսել է Երևանի ազատագրումը ապօրինություններից:
Վճռական լինելով ապօրինի ձեռք բերված արժեքների հետ վերադարձին և նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը զրկել իշխանությունից` բռնազավթված իշխանությունը վերադարձնել ժողովրդին` «Երկիր Ծիրանի»-ն արձանագրել է, որ Հայաստանի իրավապահ մարմինները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական կոռուպցիայի պարտակողներն են, այդ արատավոր երևույթի արմատներն ամրապնդողը, և այս բնագավառում իրենց ջանքերը չեն խնայում, որպեսզի արդյունավետ ապահովեն ընտրական կոռուպցիայի իրագործումը: Նրանք սերտ համագործակցում են Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների, թաղային խուժանի, կեղծ դիտորդական առաքելություն իրականացնող` Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և ներգրաված մարդկանց, ընտրակեղծարար հանձնաժողովի անդամների, համատիրությունների և պետական ու մասնավոր այլ կառույցներ ներկայացնող անձանց հետ:

Կոռուպցիայի և հանցավորության այլ ձևերի միջև կապերը, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և տնտեսական հանցավորության, ներառյալ` փողերի լվացումը, Հայաստանում հատել է ռիսկային սահմանը: Երևանի քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի կողմից կուտակված գույքը, նրա և ՀՀԿ-ի կողմից իշխանության բռնազավթումը վերը նշված մեխանիզմի առկայության ապացույցներից մեկն է:

Տարիներ շարունակ իրավախախտում կատարելու հետևանքով` պետական գործերի և պետական սեփականության անազնիվ, անպատասխանատու և ոչ պատշաճ կառավարման պատճառով Տարոն Մարգարյանը հանցավոր ճանապարհով ստացել է հսկայական եկամուտներ:
Նրան են պատկանում նյութական և ոչ նյութական, շարժական և անշարժ, իրերի և իրավունքների ձևով արտահայտված արժեքներ:

Անձնական հարստության ապօրինի ձեռքբերումը Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի կողմից ուղղակիորեն վնաս է հասցրել ժողովրդավարական ինստիտուտներին, իրավունքի գերակայությանը և մեր ազգային տնտեսությանը:
2017 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրություններում Երևանի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի շտաբերի աշխատակիցների և ոստիկանության ներկայացուցիչների համատեղ գործունեությամբ իրականացվել է կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարություն, որը ներառել է բոլոր տեսակի ընտրակեղծիքները:

Հայաստանում ցանկացած ընտրական գործընթաց, այդ թվում նաև` Երևանի ավագանու ընտրությունները, անցել են կոռուպցիան խրախուսելու և տարածելու` ձևավորված արատավոր պրակտիկայի ներքո: Իսկ արդեն կեղծված ընտրությունների հետևանքով ձևավորված իշխանությունը կոռուպցիոն մեխանիզմներն ավելի է արմատավորել` դարձնելով այն խորը համակարգված:

Քառորդ դար Հայաստանում համապետական յուրաքանչյուր ընտրության և հանրաքվեի արդյունք կեղծվել են: Հայաստանում չի ձևավորվել լեգիտիմ իշխանություն: Տարիներ շարունակ կուտակված կեղծիքը, քաղաքական չարաշահումներն ու արմատացած կոռուպցիան սասանել են հանրության հավատը քաղաքական գործընթացների նկատմամբ: Այս պահին Հայաստանում առկա է հանրության կողմից քաղաքական ապատիա, իսկ բռնազավթիչ ռեժիմի` ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի կողմից բացառիկ ցինիզմի դրսևորում: Նման իրավիճակի շարունակությունը, չի բացառվում, որ հանգեցնի լայնածավալ քաղաքացիական խռովության ու քաղաքացիների ապստամբության: Անցած տարվա «Սասնա Ծռեր» ապստամբությունը, որը ճնշվեց ոստիկանության կողմից բացառիկ ուժի կիրառմամբ, վայելում էր ողջ հայ ժողովրդի համակրանքը:
ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի ցինիզմի դրսևորումն անցած շաբաթվա ընթացքում երկու անգամ ի ցույց դրվեց:

Առաջինը` Երևանի ավագանու ընտրության օրը` մայիսի 14-ին, ժամը 13:30-ի սահմաններում, երբ կազմակերպված, լայնածավալ ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ հայտարարությունը և դրանց վերաբերյալ ապացույցները քննության առարկա դառնալու փոխարեն, հայտարարություն ներկայացնող քաղաքապետի թեկնածուին և նրա վստահված անձին ուղիղ եթերով բռնության են ենթարկում և ապօրինի զրկում ազատությունից, իսկ կազմակերպված, լայնածավալ ընտակեղծարարություն հանցագործությունը` պարտակում:

Երկրորդը` կեղծված ընտրությունների հետևանքով խորհրդարանի ամբիոնից մայիսի 18-ին ուղիղ եթեր հեռարձակված Սերժ Սարգսյանի ցինիկ հայտարարությունն էր` ուղղված իր յուրայիններին` Վեհափառ Տեր-ին, Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցությանը», որով շնորհավորում էր իշխանության բռնազավթման միջոցով իր դավաճանական ծրագիրը գալիք տարիներում իրականացնելու համար` հայրենի տարածքների հանձնում Ադրբեջանին, հայերի վերջնական դեպորտացիա հայկական հողից, որի դիմաց ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը կստանան միլիարդավոր դոլարներ և երաշխիք` շարունակելու պահպանել բռնազավթած իշխանությունը:

Հարգելի հայրենակիցներ,

2017 թվականի մայիսի 14-ի կայացած Երևանի ավագանու ընտրությունները ընթացել են ընտրական օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով և հիմնարար իրավունքների ու ազատությունների կոպիտ ոտնահարմամբ:
Չնայած նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, որից կարծես թե պետք է զգուշանային ընտրակեղծարարները` «Երկիր Ծիրանի» կուսակցությունն արձանագրել է, որ երեք ոստիկան, ովքեր ներկայացնում էին հատուկ ոստիկանական ծառայությունը, ապօրինի մուտք են գործել թիվ 9/46 ընտրատեղմաս, բացել և անտեսանելի վայր են տեղափոխել չհրկիզվող պահարանը, որի մեջ պահվում էին ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և միջոցները: Այս չհրկիզվող պահարանի տեղափոխությունն արձանագրելուց հետո «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նաև արձանագրել է, որ շուրջ 40 տոկոս ընտրատեղամասերում տեսանելի չեն` բացակայում են չհրկիզվող պահարանները:
Ընտրությունների նախորդ օրը և ընտրության օրը, իմ և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանի կողմից լայնածավալ, կազմակերպված ընտրակեղծարարության մասին ահազանգը և հանցագործության կատարման փաստերի վերաբերյալ հայտարարությունը իրավապահ մարմինների ու ԿԸՀ-ի կողմից մանրակրկիտ քննության առարկա դարձնելու փոխարեն ոչ միայն անտեսվել են, այլև դեռ ավելին` ոստիկանական մեծաթիվ ջոկատի ներկայացուցիչների միջամտությամբ պարտակվել: Ոստիկանության կողմից իմ և Լիլիթ Դրամփյանի նկատմամբ կիրառվել է բռնություն, մեզ ապօրինի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից ու ապօրինի ազատազրկել:

Մեր նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված ապօրինությունները` բռնությունը, ազատ տեղաշարժվելու սահմանափակումը և ապօրինի ազատազրկումը, մեզ մարմնական վնասվածքներ հասցնելը ընտրության օրը` ժամը 13:30-ի սահմաններում, հեռարձակվել է ուղիղ եթեր, որից հետո ավելի ուժգին շարունակվել է ընտրակեղծարարությունը, իսկ ահաբեկված ընտրողները չեն գնացել ընտրատեղամաս, ինչը նաև ազդել է ընտրողների ակտիվ մասնակցության վրա, որի հետևանքով արձանագրվել է ցածր մասնակցություն:
2017 թվականի մայիսի 14-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը ես և իմ վստահված անձ` Լիլիթ Դրամփյանը, ոստիկանության հարձակման հետևանքով ստացել ենք մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բուժ հաստատություն:

Ես հրապարակավ հայտնել եմ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, տեղի է ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածուի և ՀՀ Աժ պատգամավորի ու նրա վստահված անձի` Լիլիթ Դրամփյանի նկատմամբ, սակայն դեպքից անցել է 7 օր, ո’չ ինձ և ո’չ էլ Լիլիթ Դրամփյանին տուժող չեն ճանաչել:
2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունների գործընթացը, որը տեղի է ունեցել հավաստի և պարբերաբար ստացվող տեղեկություններով՝ քաղաքացիների ուղղորդման, ձայների գնման, պետական ոլորտի՝ դպրոցներ, հիվանդանոցներ և մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների և վարչական ռեսուրսների կիրառման մասին ահազանգերով իրավապահ մարմինների կողմից դիտավորյալ անտեսվել է, քանի որ նրանք կազմակերպված լայնածավալ ընտրակեղծարարության գործուն մասնակիցն են եղել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բողոքներին հետամուտ չի եղել, որն էլ, իր հերթին, նպաստել է զանգվածային կազմակերպված ընտրակեղծարարությանը:

Հարգելի հայրենակիցներ,

Մեր պայքարն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որը կտապալի ՀՀԿ-ին և Սերժ Սարգսյանին: Ես, ունենալով բազմամյա փաստաբանական և քաղաքական գործչի գործունեության փորձ, հասկանալով, թե ինչ է իրենից ներկայացնում ավտորիտար և դավաճան ռեժիմը, այնուամենայնիվ, կարևորում եմ ներպետական ազգային ընթացակարգերով բողոքներ և պահանջներ ներկայացնելը, որից հետո հնարավոր կլինի դիմել միջազգային ատյաններ:

ԿԸՀ-ից պահանջում եմ 2017 թվականի մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրությունները ճանաչել անվավեր:

Իրավապահ մարմիններից` հանցագործություն կատարելու փաստերի առիթով անհապաղ հարուցել քրեական գործ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հետևյալ հանցակազմերով, այն է` խոշտանգում, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում, հանցագործության պարտակում, ապօրինի որոշման կայացում և անձին ապօրինի ազատությունից զրկում, ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակում, մարդու և քաղաքացու իրավահավասարության խախտում, մարմնական վնասվածքների պատճառում` ընդհուպ մինչև ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը:

Զարուհի Փոստանջյանին և Լիլիթ Դրամփյանին ճանաչել տուժող:

Զարուհի Փոստանջյան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն անտեսել է հրաժարական տալու կոչերը. կշարունակի կառավարելԳրենլանդիայի վարչապետն առաջընթաց է նշել ԱՄՆ-ի հետ բանակցություններումՀունգարիայի նախագահը հրամանագիր է ստորագրել նոր կառավարության նախարարներ նշանակելու մասինBBC. ԱՄՆ-ը քննարկում է Գրենլանդիայում նոր ռազմաբազաների բացման հարցըNABU. Զելենսկին ներգրավված չէ Երմակի քրեական գործումNY Post. ԱՄՆ-ն կստուգի Ուկրաինայում գտնվող ավելի քան 40 բիոլաբորատորիաներԻրան. Արաղչին պլանավորում է մասնակցել BRICS-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Նյու ԴելիումMV Hondius նավի վրա հանտավիրուսի 11 դեպք է հայտնաբերվել. ԱՀԿ ղեկավար ԳեբրեյեսուսՄահացել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Մոլչանովը․ նա 75 տարեկան էրՊուտինի՝ Չինաստան այցի նախապատրաստական աշխատանքները գտնվում են եզրափակիչ փուլում․ ՊեսկովՄեծ Բրիտանիայում Սթարմերի պաշտոնավարման շրջանը անվանել են «բաց թողնված հնարավորությունների ողբերգություն»ԱՄՆ-ն բացահայտել է իր միջուկային սուզանավերից մեկի գտնվելու վայրըՀնդկաստանը ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ հրաժարվել է ռուսական գազիցՎենեսուելան երբեք ԱՄՆ նահանգ չի դառնա. նախագահ Ռոդրիգես Ավստրիացի երաժիշտին արգելել են մուտք գործել ԱՄՆ Կապան-Երևան ավտոճանապարհին 20-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել ծառերին և հայտնվել անտառում. կա 4 վիրшվոր Ուկրաինան կարող է ԱՄՆ-ի փոխարեն` զենք մատակարարել Գերմանիային. ՆԱՏՕ-ում դեսպան ՀետմանչուկՎլադիմիր Պրեսնյակովը խոստովանել է՝ ալկոհոլից հրաժարվելուց հետո կորցրել է ընկերների մեծ մասինԼավրով. Արևմուտքը ցանկանում է իր սեփական կանոնները հաստատել Եվրասիայում Զելենսկին գումարի պատճառով՝ չի հաշտվի Ռուսաստանի հետ. վերլուծաբան ՄերկուրիսՊեսկով. Ռուսաստանը տեղեկացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին «Սարմատ»-ի փորձարկումների մասին ՆԱՏՕ-ն այդպիսով՝ պատերազմ է հայտարարել Ռուսաստանին․ InfoBRICSԱՄՆ-ում գնաճը կտրուկ արագացել է․ բենզինի գները պատմական բարձր մակարդակի են հասելԻրանը արձագանքել է ԱՄՆ-ի առաջարկինՊետդումայում դժգոհ են ուժեղ ռուբլուց․ Ռուսաստանում խոսում են արտահանման անկման մասինԴա շատ վտանգավոր է. մանրէաբանը խոսել է հանտավիրուսի մասինՖրանսիայի հարավում հրաձգություն է տեղի ունեցել․ կա 2 զոհ, 6 վիրավորԴատախազությունը 2025-ին Նվեր Ծառուկյանին ՀՀ իրավապահներին հանձնելու միջնորդություն է ուղարկել ԲելառուսՊեսկովը պատմել է Պուտինի և նրա առաջին ուսուցչուհու հարաբերությունների մասինԹրամփը հայտարարել է Իրանի հետ կարևոր պայմանավորվածության մասինՓաշինյանը մտնումա մարդկանց բաղնիք, դուռը ծեծում, քիչա մնում ասի՝ տվեք ձեր մեջքը տրորեմ․ Զոհրաբյան (տեսանյութ)Օրական որքա՞ն ձուն է անվտանգ, ի՞նչ հիվանդություն կարող է առաջանալ ձվի չարաշահման դեպքում Սի Ծինփինը և Ռահմոնը ստորագրել են «Հավերժական բարեկամության» պայմանագիրը Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Կեսար» աղցանի մասին անսպասելի բացահայտումՈստիկանները հայտնաբերել են խուլիգանություն կատարած տղամարդուն Վահե Հովեյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն. 32 վայրկյանում 8։0 հաշվով հաղթել է մրցակցին Բժիշկները խորհուրդ են տալիս՝ ինչպես պահպանել ոսկորների և հոդերի առողջությունը 50-ից հետոՆԱՏՕ-ն պահանջում է մեծացնել ռազմական ծախսերը․ Ռյուտեն ահազանգում է նոր սպառնալիքների մասինԸմբշամարտիկ Ալեքսան Շալջյանը 6։0 հաշվով հաղթել է ադրբեջանցի Սաֆարովին և դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ ԵՄ-ին կոչ ենք անում դադարեցնել երեխաների արտաքսման մասին կեղծ լուրերի տարածումը․ ՌԴ մշտական ներկայացուցչություն«Պայքարը Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչնչացնում է ցանկացած իշխանության լեգիտիմությունը»․ Արման ՎարդանյանՊԵԿ-ը պարզաբանել է Սադախլոյի անցակետում առգրավված նյութի վերաբերյալ տեղեկատվությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանն ադրբեջանական գազին կապելու համար, որ նրանցից կախում ունենանք (տեսանյութ)Խամզաթ Չիմաևը ցույց է տվել կապտուկներով դեմքը Սթրիքլենդի հետ մենամարտից երկու օր անց Պենտագոնի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ի «սրբազան առաքելության» մասինՌուսական MAX մեսենջերը սկսում է համագործակցել խոշոր բջջային օպերատորների հետՖրանսիայում անհանգստացած են վտանգավոր վիրուսի հնարավոր մուտացիայիցՌուսաստանը հավատարիմ է Անքորիջի համաձայնագրին․ ՌԴ ԱԳՆՆավթի գները կտրուկ աճել են ԱՄՆ–Իրան բանակցությունների ձախողման ֆոնին
Ամենադիտված